>

Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։




Քոչարյանի զոհերը

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թերևս միակ ինստիտուտն է, որի վերջին ամիսների գործունեությունը հիշեցնում է Հայկական պետականության գոյության մասին և որը հիմնված է Հայկական շահի վրա:




Մնացած բոլոր պետական ինստիտուտները՝ եզակի բացառություններով, գործում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման տիրույթում և բովանդակային առումով խորը հակասության մեջ են գտնվում Հայկական շահի հետ:


Այդ իսկ պատճառով, Արման Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում: Վերջին օրերին ակտիվացել են Արման Թաթոյանին պաշտոնանկ անելու Ադրբեջանից հնչող կոչերը՝ նրան հռչակելով իրենց խոսքերով «խաղաղության» հաստատման, իսկ իրականում՝ Հայաստանի գաղութացման միակ և հիմնական խոչընդոտ ու սպառնալիք:

Հատկանշական է նաև այն, որ Արման Թաթոյանի իրավապաշտպան գործունեությունը թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանական տարբեր խմբավորումների կողմից, և շրջանառվում են տեղեկություններ այն մասին,


որ իրենցքայլական ուսապարկերը մտմտում են Թաթոյանից ազատվելու և նրա փոխարեն առավել ադրբեջանասեր փողոցային թափառական ակտիվիստ նշանակելու գաղափարի շուրջ:

Թուրքական և ադրբեջանական գործակալներին ուզում եմ զգուշացնել, որ իրեց արյունոտ թաթերը հեռու պահեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից և չփորձեն 50 մետր շառավիղով մոտենալ նրան՝ անկախ իրենց տերերի կողմից իրենց իջեցված հրամանի կատարման պարտադիրության աստիճանից»,- գրել է նա:

—00—ԱԹ

Сообщение Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել Արման Թաթոյանից. Ղազինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->