>

Տարիներ առաջ «Կարգին հաղորդում» նախագծից լսարանին հայտնի Արամիկը, իրականում՝ Արեգ Գալոյանն արդեն 20 տարեկան է: Երեկ նա նշել է 20-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life–-ը նրա հետ զրույց է ունեցել։ Նա պատմել է օրը տոնելու իր տարբերակի, նվերների, կյանքի նոր փուլում գտնվելու, մեդիաոլորտից հոգնելու և կոմպոզիտոր դառնալու որոշման մասին:

«Ծննդյանս օրը մեծ շուքով նշել չեմ սիրում, ինձ դուր են գալիս փոքր, ընկերական հավաքույթները: Այս անգամ էլ բացառություն չէր, նշեցի երկու օր՝ ընկերներիս երկու տարբեր խմբերի հետ, շատերին վաղուց չէի տեսել: Ավանդական տորթը փոխարինել էի փոքր կեքսով, որի վրա դրեցի մոմը: Մի օրը մեր տանը նշեցինք, ընկերներս եկան, մեկը նվագեց, մյուսը երգեց, հաճելի օր ունեցանք»,- պատմեց նա:

Արեգի խոսքով՝ նվերներ տալ սիրում է, բայց հազվադեպ մարդկանց է ինչ-որ բան նվիրում, իր նվերները պետք է հետաքրքիր լինեն, որպեսզի ստացողին զարմացնեն:




Քոչարյանի զոհերը

«Ընկերներիցս մեկին ամռանը անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի լուսանկարն էի նվիրել: Անկեղծ ասած, նվերներ ստանալ ավելի շատ եմ սիրում, քան նվիրել: Որքան դրանք յուրահատուկ են, այնքան ավելի լավ: Այս տարի ընկերներիցս մեկն ինձ գիրք է նվիրել, որի անունն իր խնդրանքով ոչ ոքի չեմ ասում, այնքան էլ հայտնի գիրք չէ, չի ուզում, որ շատ մարդիկ իմանան այդ գրքի մասին, բայց կարող եմ ասել՝ հայ հեղինակ է: Մյուս ընկերս քաղցրավենիք է նվիրել, որի մեջ նաև մակարոն էր դրել: Նվերը


բացատրություն ունի. նախորդ տարի նրա ծննդյան օրը համընկավ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանի հետ, երբ մարդիկ մեծ քանակությամբ գնումներ էին անում: Ես որոշեցի նրան մի քանի տուփ մակարոն նվիրել, նա էլ այս տարի վարձահատույց եղավ: Նաև մետր եմ նվեր ստացել, հետաքրքիր է, կյանքի տարբեր իրավիճակներում կարող է պետք գալ»,- ասաց նա:





Արեգը նկատեց, որ կյանքի նոր փուլում է, հրաժեշտ է տվել մեդիաոլորտին, նախորդ տարի ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, անվճար է սովորում, ապագա կոմպոզիտոր է:

«Իմ մեջ ներքին փոփոխություններ եմ նկատում, յուրաքանչյուրն էլ ժամանակի հետ աճ է ապրում, բայց կարևոր է, որ հետո կարողանա իրեն նախկինում ու իրեն այսօր համեմատել, զգալ, որ հիմա ավելի լավն է: Ես մեդիաոլորտում աշխատել եմ 2 տարեկանից, 18-ից հետո անցել եմ թոշակի,– ժպիտով ասաց նա, ապա նկատեց, որ փոքրուց մեդիաոլորտում լինելը գուցե իրեն հոգնեցրել է: –20 տարում բավականին բովանդակալից կյանք եմ ապրել, տեսակով բարդություններ սիրող մարդ եմ, երբ դրանք չեն լինում,

ձանձրանում եմ: Ինձ նորություն էր պետք, իսկ երաժշտության ոլորտում սովորելը, աշխատելը բարդ է, հիմա ինձ հանգիստ եմ զգում: Փոքրուց սիրել եմ երաժշտություն, կիթառ եմ նվագել, իսկ երբ 15 տարեկանում ունեցա իմ առաջին դաշնամուրը, հասկացա՝ մեդիաոլորտում իմ տեղը պետք է զիջեմ մի մարդու, ով ոլորտն ինձնից ավելի շատ կսիրի: Երկու տարի դաշնամուրի անհատական դասերի հաճախեցի և ընդունվեցի Կոնսերվատորիա: Այս ոլորտում ամեն ինչ քեզնից է կախված, համալսարան ընդունվելուց հետո սպասումներս արդարացան, որովհետև կուրսընկերներս շատ լավն են»:

Ըստ Արեգի՝ շատ նպատակներ ունի՝ ուզում է երաժշտություն գրել ֆիլմերի համար, նաև դասական ժանրում ստեղծագործել։ Նա նկատեց, որ իր նպատակները կատարվում են ժամանակի և աշխատանքի շնորհիվ:


«Սիրում եմ դեպի նպատակ տանող ճանապարհը, նպատակիս հասնելուց անմիջապես հետո մտածում եմ հաջորդ նպատակի մասին, չեմ հասցնում վայելել այդ պահը: Նպատակ ունեմ, որ Հայաստանում և աշխարհում դասական երաժշտությունը համապատասխան գնահատեն: Իդեալական, գեղեցիկ գործերը թողած՝ մարդիկ անհետաքրքիր երաժշտություն են լսում: Պատճառն այն է, որ այդ

երաժշտությունը ստեղծվում է վաճառվելու համար, մարդիկ էլ աշխատանքից հոգնած տուն են գնում ու լսում թեթև երաժշտություն: Բարդ է աշխատանքից տուն գնալ ու ընթրիք պատրաստել, հեշտ է դրսում թեթև ինչ-որ բան ուտելը: Չեմ մեղադրում ոչ ոքի, բայց կուզեի Հայաստանում այդպես չլիներ: Պարտադիր չէ մարդիկ ժամանակակից կոմպոզիտորներին լսեն, կարող են լսել Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Էդգար Հովհաննիսյանին: Խնդիրը ոչ թե կոմպոզիտորների, այլ մարդկանց մեջ է»,- եզրափակեց ն:

Aramik, known to the audience from the “Good Report” project years ago, in fact Areg Galoyan, is already 20 years old. Yesterday he celebrated his 20th birthday, in connection with which Tert.am Life had a conversation with him. He told about his way of celebrating the day,

gifts, being in a new phase of life, getting tired of the media and deciding to become a composer.



“I do not like to celebrate my birthday with great pomp, I like small, friendly gatherings. This time was no exception, I mentioned two days with two different groups of my friends, I had not seen many of them for a long time. I replaced the traditional cake with a small cake, on which I placed the candle. One day we celebrated at our house, my friends came, one played, the other sang, we had a nice day, “he said.

According to Areg, he likes to give gifts, but he rarely gives anything to people, his gifts must be interesting in order to surprise the recipient.

“I gave one of my friends a photo of English naturalist Charles Darwin over the summer. Frankly, I like receiving gifts more than giving. The more unique they are, the better. This year one of my friends gave me a book, the name of which I do not tell anyone at his request, it is not a well-known book, he does not want many people to know about that book, but I can say that he is an Armenian author. My other friend gave me a cake with pasta in it. The gift has an explanation. Last year, his birthday coincided with an a

ctive period of coronavirus transmission, when people were shopping in large numbers. I decided to give her a few boxes of pasta, and she was rewarded this year. I received a meter as a gift, it is interesting, it can be needed in different life situations, “he said.

Areg noted that he is at a new stage in his life, he said goodbye to the media sector, last year he entered the Yerevan State Conservatory, studies for free, is a future composer.

“I notice inner changes in me, everyone is growing with time, but maybe later he will be able to compare himself with the past and today, to feel that he is better now. “I have worked in the med

ia since I was 2 years old, I retired after the age of 18,” he said with a smile, then noticed that he may have been tired of being in the media since he was a child. – I have lived a rather meaningful life in 20 years, I am a person who loves complications, when they do not happen, I get bored. I needed news, and studying and working in the field of music is difficult, now I feel calm. I have loved music and guitar since I was a child,

and when I had my first piano at the age of 15, I realized that I had to give my place in the media to a person who would love the field more than I did. I attended individual piano lessons for two years and was admitted to the Conservatory. “Everything in this field depends on you. After entering the university, my expectations were justified, because my classmates are very good.”

Сообщение Հիշում ե՞ք նրան. Ինչպիսին է «Կարգին սերիալից» հայտնի «Արամիկն» այսօր. ինչպես է նշել 20-ամյակն ու ինչ նպատակներ ունի ապագայի համար появились сначала на .


от admin

-->