>

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել

Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը:




Քոչարյանի զոհերը

Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել:





Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

Պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը:

Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:


Առաջիկա օրերին Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը կապամոնտաժվի և կտեղադրվի Մարտունի քաղաքի պատմության թանգարանի մոտ։

Հավանաբար ավագանու նիստ կհրավիրվի, չի բացառվում, որ թանգարանը անվանակոչեն Նժդեհի անունով։



Արձանը թեև տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցում, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել։

Այդ պահանջով էլ դիմել են քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։

«Կտեղադրենք պատմության թանգարանի դիմաց։

Արձանը տեղափոխում ենք, չենք հանում, պարզապես տեղափոխում ենք թանգարանի տարածք։ Թուրքը միշտ էլ Նժդեհին դեմ է եղել»,-ասաց մեր աղբյուրը։

Քաղաքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա խուսափում է պատասխանել հարցերին։

Сообщение Հայաստանը տեղի տվեց․ Արցախում Նժդեհի արձանը կապամոնտաժվի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->