>

2 տարեկան երեխայի սպանության գործով փոքրիկի մոր և խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը և խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ

մասի 3-րդ և 5-րդ կետերով: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:


Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից: 6STOPPED Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ ըստ ՔԿ-ի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած

loading...


ժամանակահատվածում, մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայները, կնոջ և մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ





հակակրանք դրսևորելով, նաև հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով: 2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել


նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: ՀԺ-ի հետ զրույցում երեխայի խորթ տատիկի պաշտպան Վիրաբ Դավթյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

In the case of the murder of a 2-year-old child, detention was chosen as a precautionary measure for the mother and stepfather of the child, and for the stepmother, a signature not to leave. With the combination of sufficient evidence obtained during the investigation, the stepfather was charged with Article 119, Part 2, Clauses 3, 5, Article 104, Part 1 of the RA Criminal Code, the child’s mother, the stepmother was charged with: Article 119, Part 2, Clauses 3 to 5. The Investigative Committee informs about this. Earlier, the penitentiary info



rmed that in 2021 A small child was taken to “Masis MC” in a dead condition on February 7, 2012. An external examination of his body revealed numerous injuries, including a vital organ around the head. According to the forensic doctor, the cause of death of the child was a closed craniocerebral trauma. During the preliminary investigation of the criminal case on intentional infliction of grievous bodily harm, neg

ligent infliction of death of a child, information was obtained that the bodily injuries were caused by the child’s family members – mother, stepfather or stepmother. 6STOPPED As a result of the measures taken, a number of circumstances of the child’s death were revealed. In particular, according to the investigation of the penitentiary, data were obtained that in 2021 During the period from February 1 to February 6, 2012, the infant was often in a state of anxiety, during which the stepfather, not reconciling, not tolerating the constant cries of the child, with the wife and mother, intentionally causing severe physical pain to the child, periodically suc

cessively complementing each other. For days, at different times of the day, they hit different parts of the child with their hands, at the same time, the father, expressing obvious dislike for the child, cursed him, and the baby’s mother and grandmother, without a doctor’s prescription or instruction, dissolved him in water. Dimedrol pill to force the baby to stop. 2021 On February 6, at around 8:00 pm, the stepfather, not finally coming to terms with the sound of a child crying, intentionally killing him and illegally taking his life, c

ursed him hard on the head, as a result of which the child fell weakly on the sofa. Then, throwing the sofa cover on the child, he punched him three or four times in the head and back, after which he grabbed the child by the neck and put him in the washing machine, continuing t

Сообщение Մանկահասակ երեխայի սպանության գործով տեսեք ինչ է եղել. նոր մամրամասներ ողբերգական դեպքից. պարզվում է իրականում… появились сначала на .


add
loading...
.

от admin