>

Tert.am-ը գրում է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Twitter-ում նոր տեսանյութ է տարածել Կարսում թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2021» համատեղ զորավարժություններից, որոնց մասնակցում են Նախիջևանի Առանձնացված միավորված զինված ուժերի զինծառայողները, հայտնում է minval.az -ը:
««Ձմեռ 2021» զորավարժությունների շրջանակներում, որոնք մենք անցկացնում ենք եղբայրական Ադրբեջանի հետ համատեղ, մեր խմբերը պատրաստ են «Դիտորդի օրվան»», — գրված է հրապարակված տեսանյութին կից:


Հայտնի է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ ներկա կլինի զորավարժությունների վերջին փուլին:





loading...



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:


Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:



Ըստ Թուրքիայի ՊՆ կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։


add
loading...
.

от admin