>

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում ոստիկանները մի տղամարդու են ծեծում։


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ու լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որում մի քանի ոստիկաններ դաժանաբար ծեծում են քաղաքացիական հագուստով մի տղամարդու։




Քոչարյանի զոհերը

Մոտ 40 վայրկյան տևողությամբ տեսագրությունը սկսել է արագորեն տարածվել համացանցում։





Դատելով ուժայինների ամառային համազգեստից` դեպքը նոր չէ։


Sputnik Արմենիան որոշեց մանրամասներ իմանալ ոստիկանությունից։ Մեզ հայտնեցին, որ սա նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպք է, ոստիկանների դեմ հարուցվել են քրեական գործեր, որոնցով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:



ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ նախաքննությունը վաղուց ավարտվել է, ճանապարհային ոստիկանության 3 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Գործը հիմա արդեն դատարանում է։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ ոստիկանները քաղաքացուն ծեծել են անցյալ տարվա օգոստոսի 22-ին։

Сообщение Ոստիկանները ծեծում են տղամարդուն. աղմկահարույց տեսանյութի մանրամասները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->