>

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալի մասին, որն իր հանգուցալուծումը կգտնի դատարանում։ Տաթևը դատի է տվել Դիանա Տոռեսին իրեն զրպարտելու համար և պահանջում է հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։

 




Քոչարյանի զոհերը

Tert.am Life–ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ դատական առաջին նիստն արդեն կայացել է և մանրամասներ է պատմել։ «Առաջին դատական նիստի ժամանակ դատավորը հարցրեց՝ ընդունո՞ւմ են մեղքը, թե՝ ոչ, իր փաստաբանն ընդունեց մեղքը, ինչն ինձ համար անսպասելի էր, որովհետև այն աղջիկը, ով մեծ եռանդով «ճշմարտություններ» էր բացահայտում իմ մասին, գոնե, պետք է պայքարեր»,– ասաց նա, հստակեցմանը՝ ընդունել են, որ դա զրպարտությո՞ւն է, դրական պատասխան տվեց։




Տաթևը հայտնեց, որ Դիանայի փաստաբանը դատարանում միայն գումարի չափն է փորձել նվազեցնել․ «Իրենց հետաքրքիր էր միայն դա, քանի որ ԴԱՀԿ–ն կալանք է դրել իր մեքենայի վրա։ Սակայն չեմ կարծում, որ գումարի չափը կամ մեր պահանջից որևէ բան իր օգտին կլինի»։

Դերասանուհին շեշտեց, որ ինքը չի պատրաստվում զիջման գնալ․«Բացարձակ․ ի՞նչ զիջման գնամ, երբ մարդը կարող է մի քանի օրվա ընթացքում անդադար նման բան անել։ Ես հասկանում եմ, որ ինձնից է ինչ–որ բան սկսել, բայց ես ռեժիմում չեմ ապրում, որ մտածեմ՝ չի կարելի սեփական կարծիք ունենալ։ Ես իմ կարծիքը կոկիկ հայտնել եմ այն մարդուն, ով ինձ առաջարկել է համագործակցել․ իմ սուբյեկտիվ կարծիքից ելնելով անձնական նամակով հայտնել եմ իմ պայմանը։ Ես դա հանրայնորեն չեմ արել։ Իմ իրավունքն է չսիրել այս կամ այն մարդուն»։


Տաթևից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ընթացքում անձամբ շփվել է Դիանայի հետ․«Ինձ մի քանի անգամ զանգել, դիմել են իմ մտերիմ մարդկանցից ու միջնորդավորված հասցրել միտքը, որ նա պատրաստ է զանգել, հանդիպել, հանրային ներողություն խնդրել, միայն թե հայտս հետ վերցնեմ։

Ոչ։ Երբ մարդը զգում է, որ հասունացել է, յուրաքանչյուր խոսք, հատկապես, երբ խոսքն աղջկա մասին է և աղջիկն է ասում, պետք է մտածված լինի։ Մինչև օրս սթրեսից դուրս չեմ եկել նրա համար, ինչ կատարվեց իմ շուրջ։ Դու 10 տարի ապրես մի քաղաքում, որտեղ պայքարես քո անվան համար, քո կյանքի ամեն կետն անես երկար մտածելով ու ինչ–որ մեկը որոշի 1 օրում փորձել նման քայլերով, խոսքերով քո ամբողջ կյանքը 180 աստիճանով փոխե՞լ։


Իրականում, նրանից, որ ինչ–որ մի աղջիկ ստեղնաշարի վրա արագ–արագ բառեր է կապել իրար ու արատավորել ինչ–որ մեկի անունը, չի նշանակում, որ փաստեր փոխվեցին, բայց առօրյադ, հոգեվիճակդ խախտվում են։ Եթե ես վախենալու ինչ–որ բան ունենայի, այս քայլին չէի գնա։ Ես խնդրում եմ, թող գան դատարանում այդ տրիլոգիայի հերոսները նույն եռանդով խոսեն»։

Տաթևը նաև շեշտեց, որ ինքն ու Դիանան նախկինում առնչվել են, սակայն ընկերուհիներ չեն եղել։

Tert.am Life–ը կապ հաստատեց նաև Դիանայի հետ, սակայն նա չցանկացավ խոսել դատական ընթացքի մասին։ Դերասանուհին նշեց, որ ինքը դատերի չի ներկայացել, այդ ամենին հետևում է իր փաստաբանը, ինքը հետո տեղեկանում է ընթացքից։ Դիանան ասաց, որ այս ամենի մասին կխոսի դատի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու համար։

Сообщение Ինձ համար անսպասելի էր, որովհետև այն աղջիկը, ով մեծ եռանդով «ճշմարտություններ» էր բացահայտում իմ մասին, գոնե, պետք է պայքարեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->