Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:
Քոչարյանի զոհերը
168.am-ին հայտնի դարձավ, որ հարսանյաց արարողության կնքահայրը եղել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես Հայկ Մամիջանյանն ինքը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել. նորապսակներն ու քավորը սահմանափակվել են եկեղեցական արարողությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ հարսանիքը պլանավորված է եղել մինչև կորոնավիրուսը, սակայն նախ՝ համավարակը, հետո՝
պատերազմը, ապա՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահը հետաձգել են ամուսնությունը
, և այն վերջապես տեղի է ունեցել երեկ:
Եղել է միայն եկեղեցական արարողություն:
—0—ԿԿ
Сообщение Սերժ Սարգսյանի քավորությամբ երեկ տեղի է ունեցել հարսանիք. Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.