>

Անկախ նրանից, թե սենյակում ինչ ջերմաստիճան է, ինչ գիշերազգեստ եք կրում քնելիս, կարևոր է, որ հագնեք գուլպաներ: Սա իսկապես օգտակար է օրգանիզմի համար:





1․ Առաջին պատճառը՝ դուք ավելի արագ կքնեք





Հավանաբար գիտեք, որ գիշերը մարդու մարմնի ջերմաստիճանը նվազում է: Սակայն քչերին է հայտնի, որ մեր ցիրկադային ռիթմերը՝ կենսաբանական ժամացույցը, որոնք ազդում են քնի և արթուն մնալու ժամանակահատ-վածի վրա, կախված են նաև մեր մարմնի ջերաստիճանից: Քնած ժամանակ մարմինն աստիճանաբար «տաքա-նում է», և մեր ուղեղը դա ընկալում է որպես արթնանալու ազդանշան: Իսկ ահա «սառելը» ուղեղի համար նշա-նակում է «Քնել»: Կհարցնեք, թե ինչ կապ ունեն գուլպաները: Ամեն ինչ շատ պարզ է. երբ մեր կրունկները տա-քանում են, արյունատար անոթները՝ լայնանում, իսկ մարմնի մյուս մասերը աստիճանաբար սառում են, մարմնի ջերմաստիճանը նվազում է, և հետևաբար մենք քնում ենք: Այնպես որ, եթե տառապում եք անքնությամբ, քնելիս գուլպա հագեք:


2․ Պատճառ երկրորդ՝ ոտքերի կծկանքներ և ջղաձգումներ

Անհանգիստ կամ «պարող» ոտքերի համախտանիշը այն վիճակն է, երբ մարդը քնած ժամանակ կատարում է բազմաթիվ շարժումներ՝ ընդհուպ մինչև 1 ժամում 50 շարժում: Սա լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել ան-քնության և նյարդային համակարգի ծանրաբեռնման,ինչի պատճառով առավոտյան հոգնած կարթնանաք: Գուլ-պաները կօգնեն որոշ չափով լուծել տվյալ խնդիրը,այդպես արյան շրջանառությունը կլավանա, և ջղաձգումներն էլ կնվազեն:



3․ Երրորդ պատճառն այն է, որ ձեր կրունկները ավելի հարթ կլինեն

Ամեն ինչ շատ պարզ է. եթփ գուլպա հագնեք, կրունկների մաշկը չի կորցնի խոնավությունը և հետևաբար, չի չորանա: Լրացուցիչ առավելությունը հատկապես կարևոր է նրանց համար, ում վերջույթները շատ զգայուն են:

Сообщение Սա իմանալուց հետո ամեն օր գուլպաները ոտքերիս եմ քնում․․․Դրա համար առկա է շատ կարևոր 3 պատճառ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->