>

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտված են: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ`4 կուսակցություն և 8 դաշինք:




Քոչարյանի զոհերը

Ժամը 20:00-ի դրությամբ տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայնԵրևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534 քաղաքացի կամ ընդհանուր թվի 34,72 տոկոսը:





Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է 30 հազար 542 քաղաքացի կամ 35,85 տոկոսը, Ավանում՝ 15 հազար 161 քաղաքացի կամ 37,91 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում՝ 33 հազար 742 քաղաքացի կամ 34,45 տոկոսը, Դավթաշենում՝ 12 հազար 283 քաղաքացի կամ 37,52 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում մասնակցել է 30 հազար 249 քաղաքացի կամ 32,16 տոկոսը, Կենտրոնում՝ 32 հազար 451 քաղաքացի կամ 33,64 տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 36 հազար 377 քաղաքացի կամ 33,43 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 36 հազար 38 քաղաքացի կամ 35,64 տոկոսը, Նորք Մարաշում՝ 4 հազար 11 քաղաքացի կամ 36,91 տոկոսը, Նուբարաշեն վարչական շրջանում 2 հազար 986 ընտրող կամ 35,85 տոկոսը, Շենգավիթում՝ 40 հազար 480 քաղաքացի կամ 35,56 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 20 հազար 224 քաղաքացի կամ 34,28 տոկոսը:


Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։



Իսկ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։

Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 15-ը՝ ընտրացուցակների անճշտության և 20-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->