>

Ֆրանսիական VL MICA հակաօդային համալիրը

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում փոխանակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ կարծիքներով:




Քոչարյանի զոհերը

Ֆրանսիան և ԱՄՆ-ն վաղուց են խոսում համանախագահների հանդիպման և քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն Մոսկվան հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգել, Ռուսաստանը և Թուրքիան Ղարաբաղում մոնիտորինգի համատեղ կենտրոն են բացում:





Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով, եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն կորցնեն իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում, ապա այդպիսի թուլացած թիկունքով իրենց անվտանգ չեն զգա Մերձավոր Արևելքում:

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոպենկոյի կարծիքով, Ֆրանսիան, ինչպես և ՆԱՏՕ-ի այլ երկրներ, փորձում են լայնացնել ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, զբաղեցնել տարածաշրջանում զենք մատակարարողի դերը և դուրս մղել Ռուսաստանին:

Կարող է արդյոք Երևանը, որ 2020թ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իր աչքով է տեսել ռուսական զենքերի և «համատեղ հրամանատարության» աշխատանքը, դիվերսիֆիկացնել անվտանգության հանակարգը:


Հայաստանը արևմտյան բարձրտեխնոլոգիական զենքերով իր անվտանգության համակարգը հզորացնելու հնարավորությունը բաց է թողել այն ժամանակ, երբ բավարար ջանքեր չգործադրեց Ղարաբաղում միջազգային մոնիտորինգի մեխանիզմների տեղակայման ուղղությամբ, որն առաջարկվում էր Վիեննայի օրակարգով: Բացի նրանից, որ դա կհանգեցներ 1994թ սահմանների ճանաչմանը, ինչպես խոստովանել էր Ալիեւը, տվյալ մեխանիզմները թույլ չէին տա Ադրբեջանին Արցախից ինչ-որ մաս կտրել, թուրքական ուժերին՝ հայտնվել Աղդամում, և չէր լինի Սյունիքի վրա կախված վտանգը:

Հայաստանը արդեն մի քան անգամ մերժել է Ֆրանսիայի առաջարկները: Դեռ այն ժամանակ նախագահ Նիկոլյա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել էր Հայաստանում կառուցել նոր ատոմակայան (Ֆրանսիան միջուկային արդյունաբերության համաշխարհային առաջատարն է), սակայն «հանկարծ» Հայաստանը վարկային պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ, միջուկային ծրագրի շրջանականերում:

Ֆրանսուա Օլանդը իր նախագահության ժամանակ խոսում էր այն մասին, որ Ղարաբաղում պետք է տեղադրել ոչ միայն մոնիտորինգի մեծանիզմներ, այլ նաև միջոցներ, որոնք թույլ կտան «պատժել զինադադարի խախտման համար» : Այն ժամանակ Ֆրանսիան Հայաստանին առաջարկել էր նաև հակահրթիռային անվտանգության համակարգեր, սակայն դա նույնպես մերժվել էր:



Ֆրանսիան զենքի արտահանման համաշխարհային շուկայում առաջին հնգյակի մեջ է .շուկայի մոտ 8% : Արտահանման առաջատար ուղություններն են՝ հրթիռային զինատեսակներ՝ 23% , 22%-ը ՝ ռադիոէլեկտրոնիկա և 21%-ը՝ ավիացիա:

Հայաստանի ՊՆ Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Խոսելով պաշտպանության ոլորտում երկկողմանի համագործակցության մասին, դեսպանը տեղեկացրել է մի շարք ծրագրերից՝ ուղղված համագործակցության բազմակողմանի զարգացմանը:

Մինչ այդ՝ փետրվարի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ ռեղի էր ունեցել հեռախոսազրույց Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի միջև, որի ընթացքում Հարությունյանը գովաբանել է ռուսական ՀՕՊ միջոցները:

«Չեն դադարում մեր հարևան երկրների իրավիճակը ապակայունացնելու փորձերը, որոնք ուղված են կտրուկ փոխելու նրանց զարգացման ուղղությունը, Ռուսաստանից պոկելուն և նրանց խորթ արժեքային համակարգ պարտադրելուն: Տեսնում ենք, որ Արևմտուքը ցանկանում է հետխորհրդային տարածքները դարձնել անդադար հակամարտությունների և լարվածության գոտի: Մեր խնդիրն է հակազդել այդ քաղաքականությանը», ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցության և Հայաստանի անվտանգությունը Մոսկվային հանձնելու արդյունքներն ակնհայտ են. պարզվեց, որ պաշտպանված չէ Հայաստանի ոչ օդը, ոչ ցամաքը, որ Ռուսաստանի պատասխանատվության տակ չի մտնում ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքը և Ադրբեջանի հետ սահմանակից այլ շրջաններ: Երևանի քայլերը պետք է բխեն Հայաստանի ազգային շահերից, այլ ոչ թե Մոսկվայի քմահաճույքներից:

Сообщение Հայաստանը նոր շանս է ստացել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->