>

Ռուսաստանի պետդումայից արձագանքել են թուրքական TRT1 պետական հեռուստաընկերության եթերում հայտնված քարտեզին,

որտեղ թուրքերը ցույց են տվել իրենց ազդեցության գոտին, որը պետք է լինի առաջիկա տարիներին: Այն ընդգրկում է նաև Ղրիմն ու Կուբանը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ քարտեզում թուրքական ազդեցության գոտում է հայտնվել նաև Հայաստանը:





ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը ենթադրել է, որ Անկարան Օսմանյան կայսրությունը վերականգնելու պլաններ ունի:


Ամեն դեպքում, նրա գնահատականներով, Թուրքիան դժվար թե փորձի ուժով իրեն միացնել ռուսական տարածքները:

«Եթե նրանք ցանկանում են իրենց վրա փորձել ռուսական ոգին ու զենքը, թող փորձեն»,-ասել է նա՝ թուրք չինովնիկներին հորդորելով ուշադիր ուսումնասիրել ռուսական պատմությունը:



Մեկ այլ պատգամավոր Պավել Շպերովի խոսքերով, Թուրքիան երբեք չի թաքցրել իր մտադրությունները Ղրիմի վերաբերյալ: Նա ենթադրում է, որ Թուրքիան ցանկանում է ունենալ նույն ազդեցության գոտին, որն ունեցել է 200 տարի առաջ, սակայն հիմա դա դժվար թե հնարավոր լինի քննարկել:

Պատգամավորը նաև ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է արձագանքել թուրքական

պետական հեռուստաընկերությամբ⁹ նշյալ քարտեզի ցուցադրությանը:

Сообщение Ռուսաստանից կոշտ արձագանք է եղել դեպի Թուրքիա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->