>

ՀՀ վարչապետը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել։





Քոչարյանի զոհերը

Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook–ում։




«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,– գրել է նա:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`


Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Сообщение Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ գրառում է արել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->