>

էպիկենտրոնը՝ Արարատի ստորոտի ԱՄՆ ռազմաբազան էր․ ՌԴ գեներալՌԴ գեներալ
ФЕВ 14, 2021




Քոչարյանի զոհերը

Վերջին 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը ցնցվեց 2 միջին ուժգնության երկրաշարժերից։ Առաջինի էպիկենտրոնը, որն ավելի թույլ զգացվեց մայրաքաղաքում, ՀՀ-Ադրբեջան սահմանին էր։ Երկրորդը՝ փետրվարի 13-ին արդեն ավելի ուժգին ցնցեց հիմնականում ՀՀ մայրաքաղաք Երևանը։ Այս անգամ պաշտոնապես հայտարարվեց էպիկենտրոնը՝ ք․ Մասիսի շրջակայքում էր։






Ռուսական մամուլը, հատկապես տելեգրամյան ակտիվ ԶԼՄ-ները, սակայն կասկածի տակ են դնում այս պաշտոնական փաստարկները։ Այս կասկածները հիմնված են ՌԴ բանակի նախկին գեներալ Վլադիմիր Բորիսենկոյի խոսքերի վրա։ Մասնավորապես ռուսական մամուլը մեջբերում է գեներալի հետևյալ խոսքերը․
<< Հայ-ադրբեջանական զինված բախումներից հետո Թուրքիայի տարածքում սկսվեց խոշոր զորավարժություն։

Զորավարժությանը մասնակցում էին ինչպես թուրքական և ադրբեջանական, այլ նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Գիտենք, որ Թուրքիան ՆԱՏՕ կազմի մեջ է, իսկ այդ կազմակերպության մասնակից ցանկացած երկրի խնդիր նաև կազմակերպության խնդիրն է։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միմյանց դաշնակից են։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունը բացառությու չէ դաշնակցային իրենց պարտականությունները կատարելու տեսանկյունից։


Մյուս կողմից ԱՄՆ-ն այդ իր քայլով զգացնել է տալիս իր ներկայությունը Ռուսաստանի քթի տակ։ Նշված զորավարժությունների ընթացքում կիրառվել և փորձարկվել են մի քանի նորագույն զենքեր և հրթիռահրետանային համալիր կոմպլեքսներ։

Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն արդեն կարողացել է հասնել իր սպառազինության գագաթնակետին, և ստեղծել է նորագույն զենք, որի արդյունքն էլ զգացինք Հայաստանում։ Երկրաշարժերը, որոնք տեղի ունեցան ՀՀ-ում, գիտակից բոլոր մարդկանց մոտ կասկածի տեղիք տվեց։



Առաջին օրերի ցնցումները ոչ մի առիթ չտվեցին կասկածելու, որ նորագույն զենքի փորձարկման արդյունք էր, սակայն մեկ շաբաթ անց կրկնվելուց հետո, շատերն են կասկածում նրա մարդածին լինելու մեջ։

Նշեմ, որ տեխնոլոգիապես հնարավոր է ստանալ նման ցնցումներ։ Եվ կարծում եմ, որ հավանականությունը շատ բարձր է, որ այս ցնցումները բնական չէին։ Այս է վկայում Արարատ լեռան լանջին տեղակայված Թուրք-Ամերիկյան բազայի նոր գաղտնի սպառազինության համալրումը։

Այն իրականացվել է զորավարժություններից շաբաթներ առաջ։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր հետագա քայլերին՝ Ամերիկյան ազդեցությունն այստեղ նվազեցնելու համար>>,—Մեջբերման ավարտը։

Сообщение Արհեստակն երկրաշարժ. ՌԴ գեներալի սենսացիոն հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->