>

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները քննարկման թիվ 1 թեման են նաեւ համացանցում: Ընտրատեղամասերից արված ու ֆեյսբուքյան տիրույթում հրապարակված լուսանկարներից ու գրառումներից պարզ է դառնում, որ ընտրատեղամասերի մեծ մասում ջախջախիչ հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը:


Լուսանկարներում երեւացող քվեաթերթիկների ամենամեծ տրցակները պատկանում են հենց «Իմ քայլը» դաշինքին: Ընդ որում, դաշինքը հաղթում է ամեն ընտրատեղամասում ոչ թե ընդամենը մի քանի, այլ մի քանի հարյուր ձայնով:








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն:


Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու 65 տեղի համար պայքարում էր 979 թեկնածու:

Թեկնածուների առավել մեծ ցուցակ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը՝ 193 թեկնածու, նրան հաջորդում է «Իմ քայլը»՝ 169 թեկնածու:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->