>

35 տարին լրացած կինը՝ ձևավորված, իմաստուն անհատականություն է:Նա հստակ գիտի, թե ինչ է պետք իրեն երջանիկ լինելու համար:

1. Արթնանալ սեփական ննջասենյակում՝ թանկագին նվեր է ինքներդ ձեզ: Երկար և ուրախ երեկույթներն ավելի լավ, գեղեցիկ կմնան ձեր հիշողության մեջ, եթե երեկույթի վերջում դուք ամեն ինչ անենք, որպեսզի գնաք տուն՝ հանգստանալու:





2. Օրվա ընթացքում ցանկացած նախուտեստ ավելի լավ է փոխարինել մեկ բաժակ ջրով:





3. Քունը՝ գեղեցկությունն ապահովող լավագույն միջոցն է: Ընտրեք քունը՝ հետաձգելով այն գործերը, որոնք կարելի է անել նաև վաղը:

4. Ծախսեք գումարը ճանապարհորդության վրա. Վառ հիշողությունները մարդկանց ավելի երիտասարդ, երջանիկ և գեղեցիկ են դարձնում:


5. Խուսափեք գնահատական տվող քննադատություններից: Բամբասելը, երբեմն, շատ գայթակղիչ է լինում: Բայց ավելի արդյունավետ և օգտակար կլինի, եթե լուռ աշխատեք: Խառնվել ուրիշների գործերին՝ նշանակում է փչացնել ձեր կարման:

6. Անհավասարակշռված և տարօրինակ մարդիկ ամենուր կան: Ուժ և ժամանակ ծախսել նրանց վրա կարելի է միայն այն դեպքում, եթե դա ձեր աշխատանքն է և դուք վարձատրվում եք դրա համար:

7. Ցնցող սիրային արկածը մի գերադասեք լավ աշխատանքից և շահույթից: Եթե այսպիսի ընտրության առջև կանգնեք՝ տաք գլխով որոշումներ չկայացնեք:



8. Վիճելն անիմաստ զբաղմունք է: Ավելի լավ է համաձայնել և մնալ ձեր կարծիքին:

9. Ոչ մի գեղեցկության սրահ այնքան լավ չի ազդի ձեր արտաքին տեսքի վրա, որքան երկու օր միայնակ անցկացնելը, միայնության մեջ մնալը:

10. Սխրագործությունը ձեր արյան մեջ է, բայց արական սեռի ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ, որ դուք ամբողջ երեկոն անցկացնեք անհարմար բարձրակրունկներով: Մնալ իսկական կին ցանկացած տարիքում՝ մի ամբողջ արվեստ է:

35 տարեկանում դուք արդեն հասկանում եք, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է, և չեք վազում իդեալների հետևից:Իմաստությունը ձեզ մեծ ուժ է տալիս: Հիշե՛ք, որ Դուք իմաստուն կին եք, և գործե՛ք համապատասխանաբար: Եվ 45 տարեկանում ստիպված չեք լինի զղջալ ինչ-որ բանի մասին:


от admin

-->