>

Պաշտոնական բժշկությունը գտնում է, որ ջուր պետք է խմել այնքան, որքան ցանկություն է առաջանում և այն ժամանակ, երբ ցանկանում եք։


40-45 աստիճան ջերմությամբ ջուրը։ Իսկ սառույցով ջուրն ամենավատն է, որ կարելի է անել օրգանիզմի համար։








Տիբեթցի բժիշկները համոզված են, որ առավոտյան սոված փորին խմած մեկ բաժակ տաք ջուրը կյանքը 10 տարով երկարացնում է։ Այն սպանում է գիշերվա ընթացքում հավաքված մանրէներին։ Չինաստանում մանկուց երեխաներին սովորեցնում են ուտելուց առաջ տաք ջուր խմել, անգամ ռեստորաններում և սրճարաններում հաճախորդին սկզբում տաք ջուր են մատուցում։


Այուրվեդան պնդում է, որ արթնանալուց հետո մեկ բաժակ տաք ջուրը կօգնի ազատվել միգրենից, բարձր ճնշումից, սակավարյունությունից, ճարպակալումից, արթրիթից և այլ հիվանդություններից։ Լիքը ստամոքսով տաք ջուր խմելն անիմաստ է։ Դա պետք է անել առավոտյան, սոված փորին։ Տաք ջուրը թուլացնում է մարսողական օրգանների մկանները, մաքրում է ստամոքսի պատերը սննդի մնացորդներից և ստամոքսահյութից և կարգավորում է թթվա-հիմնային բալանսը։



Առավոտյան խմած մեկ բաժակ տաք ջրի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, մաքրվում է արյունը, մաքրվում են երիկամներն ու լիմֆատիկ համակարգը։

Օրգանիզմն արթնանում է, իսկ մարսողական համակարգը հանգիստ, առանց շոկի և ծանրաբեռնվածության սկսում է աշխատել։ Սրա արդյունքում դուք նաև կատարյալ մաշկ կունենաք և կնիհարեք ՝ առանց ավելորդ ջանքերի։


от admin

-->