>

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 27-ը հակաղարաբաղյան ահաբեկչական ակտ չէր,








Քոչարյանի զոհերը

Քաղաքական սպանությունները, հետապնդումները, բանտարկությունները հակաղարաբաղյան չէին,
Հայ ժողովրդին պարտադրված ձեր

երկուսի իշխանությունը հակաղարաբաղյան չէր,
Մարտի 1-ը հակաղարաբաղյան սպանդ չէր,
Հայ-թուրքական արձանագրությունները հակաղարաբաղյան չէին,
2011թ․ Կազանում Լավրովի պլանին տված համաձայնությունը հակաղարաբաղյան չէր,
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը հակաղարաբաղյան չէր,
Գազային խայտառակ պայմանագրով Հայաստանն ընդմիշտ ու անդառնալի էներգետիկ կախվածության տակ դնելը հակաղարաբաղյան քայլ չէր,


Երևանում գողերի հավաքներ կազմակերպելը հակաղարաբաղյան չէր,
Գողական հակումները, գողական ռազբորկաներին մասնակցելը, գողական բազառներ լուծելը հակաղարաբաղյան չէր,
Քրեաօլիգարխիկ համակարգի արմատավորումը հակաղարաբաղյան չէր,


Ընտրություններում ցանկացած տոկոս խփելու մասին հայտարարությունը հակաղարաբաղյան չէր,
Երկրում «Սասնա ծռեր»-ի ապստամբության պատճառ դարձած իշխանություն ձևավորելը հակաղարաբաղյան չէր, Ձեր հանցագործ իշխանությունից ազատվելու միակ միջոց դարձած հեղափոխությունը հակաղարաբաղյա՞ն էր»։

Сообщение Հոկտեմբերի 27-ը հակաղարաբաղյան ահաբեկչական ակտ չէր… Արման Բաբաջանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->