>

ՍԱՂՄՈՍ 113

ՄԻԱԿ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾԸ

Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ,

այլ քո անուա՛նը փառք տուր

քո ողորմութան եւ ճշմարտութեան համար:

Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝

«Նրանց Աստուածն ո՞ւր է»:




Քոչարյանի զոհերը

Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ.

ինչ որ նա ուզեց՝ արեց:


Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են,




ձեռքի գործն են մարդկանց որդիների:

Բերան ունեն՝ բայց չեն խօսում,

աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում:

Ականջներ ունեն՝ բայց չեն լսում,

քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում:

Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում,

ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում,

եւ նրանց կոկորդում ձայն չկայ:


Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները

եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ:

Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,

որը նրա օգնականն ու ապաւէնն է:

10 Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,

որը նրա օգնականն ու ընկերակիցն է:

11 Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,


որը նրանց օգնականն ու փրկիչն է:

12 Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ,

Տէրն օրհնեց տունն Իսրայէլի,

Տէրն օրհնեց տունն Ահարոնի:

13 Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝

փոքրերին ու մեծերին:

14 Տէրը պիտի լիացնի ձեզ՝

ձեզ եւ ձեր որդիներին:

15 Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց:

16 Երկինքների երկինքը Տիրոջն է,

բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին:

17 Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ,

ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում,

18 այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝

այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

Արևածագից մինչև մայրամուտ օրհնեալ լինի ՏԻՐՈՋ անունը

от admin

-->