>

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր տեսանյութ հրապարակեց այն մասին, որ ադր բեջանցի զինծ առայողները փոքր ու մեծ տրամաչափի զենքերից կ րակա հերթեր են արձ ակում Սյունիքի գյուղերի անմիջակ ան հարևանությամբ։ ՄԻՊ-ը նշում է, որ տեսանյութը արված է երկու օր առաջ՝ օրվա տարբեր ժամերի՝ Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում։




Քոչարյանի զոհերը

«Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մեկ կիլոմետր է»,-ասվում է հայտարարության մեջ։





ArmDaily.am-ի հետ զրույցում Ագարակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Սահակյանը հաստատեց, որ ադրբեջանցիները կրակում են իրենց ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերով։

«Փոքր և միջինը ո՞րն է, փոքրը ավտոմատով են կրակում ու ПК-ով։ Հաճախակի են լինում այս դեպքերը»,- նշում է համայնքապետը։


Սահակյանը նշում է, որ չգիտեն, թե ինչու են ադր բեջանցիները կրակում, սադրանքների հայերը չեն դիմում, իսկ կրակահերթերը սովորաբար անկանոն են լինում։

«Չգիտենք ինչի են կրակում՝ հիմնականում անկանոն են կրակում։ Մեր գյուղի մասով կարող եմ ասել, որ դեռևս ոչ մի վնաս չեն տվել»,-հավելում է Հայկ Սահակյանը։



Մեր այն դիտարկմանը, թե հայկական կողմին պաշտպանելու համար որևէ քայլ արվել է, վերջինս տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահները երկու օր առաջ բանակցել են ադրբեջանցիների հետ ու երկու օր է, որ կրակ ահերթեր չեն եղել ադրբեջանցիների կողմից։

Ինչ վերաբերում է նոր անվտանգային խնդիրներով պայմանա վորված գյուղից արտագաղթի միտումներին, Հայկ Սահակյանն ասաց. «Գյուղից արտագաղթելու տրամադրություններ չկան բնակիչների շրջանում։ Երկու տուն է ավելացել՝ մեկը գյուղի հին բնակիչն է վերադարձել, մյուսն էլ Արցախից ընտանիք է, երկուսն էլ պատերազմից հետո են վերադարձել»։

Сообщение Ադ րբեջանցիները կր ակում են ավտ ոմատներից ու ПК-ով. Ագարակի համայնքապետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->