>

«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-




Քոչարյանի զոհերը

այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։




«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ թեև կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։


Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։

Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սարգսյանը տեղեկացրել է, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին,


իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->