>

Փետրվարի 14-ին ժամը 23:25-ին քաղաքացիներից հեռախոսով հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել:





Քոչարյանի զոհերը

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռ. Հ.-ն «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգով Մարտունի քաղաքում տեղակայված Մարտունի քաղաքի բնակիչ, 48-ամյա Գ. Ա.-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Գ. Հ.-ն աջ ազդրի ստորին երրորդի հրազենային վիրավորում,





ազդրոսկրի կոտրվածքով և 27-ամյա Մ. Ա.-ն աջ սրունքի ստորին երրորդի, ձախ ազդրի վերին երրորդի հրազենային վիրավորում, աջ ազդրի աջ մեծ ոլորքի վերին երրորդի կոտրվածքով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:


Բացի այդ, դեպքի վայր մեկնած Մարտունու շրջբաժնի ծառայողը Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա. Պ.-ից դանակը վերցնելու ժամանակ ստացել է աջ ձեռնաթաթի երրորդ, չորրորդ մատերի կտրած վերքեր:



Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱՀ քննչական կոմիտե:

Сообщение Կրակոցներ՝ Արցախի Մարտունի քաղաքի խանութներից մեկի մոտ. կան վիրավորներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->