>

Պետությունն ավիրած, Արցախն Ալիևին հանձնած, ՀՀ-ի տարածքը ադրբեջանցիներին շարունակաբար հանձնող ու երկիրը հիմնահատակ ավիրող իշխանությունը շարունակում է լկտիաբար խաբել ժողովրդին: Զավթելով իշխանությունը և պետության կառավարման հարցում լինելով անփորձ՝ սրանք ավելի ակներև են դարձնում Գագիկ Ծառուկյանի փորձառությունն ու կատարած վերլուծությունների ճշմարտացիությունը: Չի եղել որևէ վերլուծություն, որը հնչեցնի պարոն Ծառուկյանը և իրականություն դարձած չլինի: Դա խոսում է այն մասին, որ քաղաքականությամբ և երկրի կառավարմամբ պետք է զբաղվեն բացառապես փորձառու և ճանապարհ անցած մարդիկ:


Բոլորս ենք հիշում, դեռ պատերազմից 4 ամիս առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր. «Ոչ փորձառու պաշտոնյաները ձախողման են տանում բոլոր ոլորտները՝ և՛ ներքին, և՛ արտաքին»:
Օրերս Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ժամանակ կրկին վերահաստատեց, որ երկիրը անդունդից հանելու համար պետք է լինի ծրագիր, մոտեցում, փորձառու ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կարող են կազմակերպել այս ամենը: Բայց նրանց, ովքեր սրանք սվիններով են ընդունում ԲՀԿ առաջնորդի այս հայտարարությունը պետք է տխրեցնենք:








Քոչարյանի զոհերը

Անգամ մարդիկ, ովքեր չեն հանդիսանում ԲՀԿ անդամներ ասում են, որ եթե պատերազմից 4 ամիս առաջ իշխանությունը ականջալուր լիներ Գագիկ Ծառուկյանի ասածներին չէր լինի այն ինչ եղավ: Ցավոք, բոլորիս աչքի առաջ եղավ այն, որ պարոն Ծառուկյանի հայտարարությունից հետո բավական չէ, որ իշխանությունը հետևություններ չարեց այլ նաև հակառակը՝ սկսեց սուր քննադատություններ հնչեցնել և ամեն ինչ տարավ մինչև անգամ քաղաքական հաշվեհարդարների:

Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին: Չի ստացվելու պարոնայք, հիշեք մի բան, Գագիկ Ծառուկյանի նման հայրենասեր, ազգանվեր մարդու դեմ նման կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է ունենալու, ինչ ցանում եք, դա հենց դուք էլ հնձելու եք շուտով…
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


The government that destroyed the state, handed over Artsakh to Ali, continuously handed over the territory of the Republic of Armenia to the Azerbaijanis and destroyed the country as a base continues to rudely deceive the people. By seizing power, being inexperienced in governing the state, they make Gagik Tsarukyan’s experience and the truth of his analysis more obvious. There was no analysis made by Mr. Tsarukyan that would not have become a reality. This speaks to the fact that only experienced people who have passed the way should be involved in politics and governing the country.



We all remember, 4 months before the war, PAP leader Gagik Tsarukyan said. “Inexperienced officials fail in all areas, both internal and external.”
Recently, during Gagik Tsarukyan’s interview, he reaffirmed that in order to bring the country out of the abyss, there must be a program, an approach, experienced and professional people who can organize all this. But those who accept these statements of the PAP leader with needles should be saddened. Even people who are not members of the PAP say that if the government had listened to Gagik Tsarukyan four months before the war, what would have happened would not have happened. Unfortunately, it occurred to all of us that after Mr.

Tsarukyan’s statement, it is not enough that the government did not retaliate, but on the contrary, it started criticizing sharply, it even took everything to political avengers. The whole toolkit of the government to throw mud at Gagik Tsarukyan has already been exhausted and they have switched to the genre of fantasy and science fiction. Gentlemen, remember, the use of such dirty technologies against a patriotic, patriotic person like Gagik Tsarukyan will have a boomerang effect, whatever you sow, you will reap it soon …
GREEN PRESS

Сообщение Երկիրն անդունդից հանելու համար պետք է լինի ծրագիր, մոտեցում, փորձառու ու պրոֆեսիոնալ մարդիկ. Գագիկ Ծառուկյան появились сначала на .


от admin

-->