>

Ազգը գնում է ինքնաոչնչացման…
Խայտառակ պարտություն կրած,

հողեր ու զոհեր տված ազգն այսօր կարողանում է 400 հոգանոց հարսանիք անել, հրավառությամբ վալենտինի տոն նշել, սրտիկներով նկարներ դնել սոցիալական ցանցերում….




Քոչարյանի զոհերը

Հեեյ, ի՞նչ եք անում։ Դեռ հողաթմբերը չեն սառել…





Դեռ ունենք անհետ կորածներ, դեռ ունենք կտտանքների ենթարկվող գերիներ…


Ուրախացեք, բայց չափի մեջ, նկարվեք, բայց պահեք ձեր ալբոմներում` ձեր թոռներին ցուցադրելու համար…

Քանի աղջիկներ պիտի ամուսնանային հոկտեմբերին, նոյեմբերին, փետրվարին… Քանի մայրեր պիտի մեղր ու լավաշ տային իրենց որդիներին։



Քանի աղջիկներ էլ չեն ստանա սրտիկներով ծաղիկներ։

400 հոգանոց հրճվացող ու դիսկո պարող հարսանիքում 0֊ական արժեք ունի զոհվածների կենացը խմելը…
Սթափվեք… Հետո ուշ կլինի…

Իրինա Մկրտչյան

Сообщение Հեեյ, ի՞նչ եք անում. Դեռ հողաթմբերը չեն սառել… 400 հոգանոց հրճվացող ու դիսկո պարող հարսանիքում 0֊ական արժեք ունի զոհվածների կենացը խմելը.. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->