>

Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը

Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան:


«Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում»:





Արմեն Սարգսյանը, բուժմանը զուգահեռ, անցել է նաեւ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը,

այսինքն՝ արդեն հաճախում է աշխատանքի եւ որոշ հրամանագրեր է ստորագրել։


Տարածված լուսանկարում նկատեցինք, որ նախագահը Հայաստան է ժամանել կապույտ գծանշումներով անծանոթ օդանավով, որի վրա որեւէ ավիաընկերության տարբերանշան չկա։

Օդանավը կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի «նախագահական» մուտքի մոտ, թիկունքում էլ երեւում է թիվ մեկ բորտը։

Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչ օդանավով է Արմեն Սարգսյանը ժամանել Հայաստան, ինչին ի պատասխան՝



նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանն ասաց․

«Հանրապետության նախագահի անցած տարեվերջին արտերկիր մեկնելու եւ օրեր առաջ բուժումից վերադառնալու ճամփորդական եւ

մյուս բոլոր ծախսերը կատարվել են ոչ պետական՝ անձնական միջոցների հաշվին:

Նախագահը Երեւան ժամանել է մասնավոր ինքնաթիռով, որքանով տեղյակ եմ՝ այն պատկանում է իր մտերիմ ընկերներից մեկին»:

Ենթադրաբար, օդանավը բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին է պատկանում։

Сообщение Ու՞մ օդանավով է նախագահը վերադարձել Երևան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->