>

Առանց արտերկրի հայրենակիցների մասնակցության և այդ ներուժի մեկտեղման` որևէ հաջողության չենք հասնի:


Սփյուռքի ներդրումները Հայրենիքում պետք է լինեն քաղաքական նպատակներով:
Առանց ազգային քաղաքական ղեկավարություն ձևավորելու` չենք կարողանալու ոչ մի պաշտպանական ծրագիր իրականացնել:
Լուծումը քաղաքական բաղադրիչի մեջ է, ոչ թե ռազմական:




Քոչարյանի զոհերը

Միայն արտաքին քաղաքական ճիշտ դիրքորոշում ունենալու դեպքում է հնարավոր պաշտպանական իմաստով կայանալ:
Նույնիսկ պատերազմի առաջին օրերին, եթե դրսևորեինք ինքնիշխան քաղաքականություն, այսօր պարտվող կողմ չէինք լինի:
Տեղի ունեցածը համարժեք է ցեղասպանության. եթե մենք պատճառը չգիտակցենք, ապա կրկնվելու է:
Մեր ժողովուրդը օր առաջ պետք է շոկից դուրս գա և կանգնի ազգային ուժերի կողքին:





Մեր ժողովուրդը պետք է ազգային պետություն ստեղծելու խնդիր դնի, որպեսզի կանխարգելի առաջիկա արհավիրքները:
Եթե հակառակորդը ռևանշից վախենում է, ուրեմն ճիշտ ճանապարհը ռևանշն է:
Ճիշտ դիվանագիտության պարագայում մեզ հաջողվելու է կորցրած բազմաթիվ տարածքներ առանց կրակոցի վերադարձնել :
Ռևանշը պետք է նպատակ ունենա մեր արժանապատվությունը վերականգնելու:


Ադրբեջանը չի կարող մեզ հաղթել: Այն, ինչ տեղի ունեցավ, ժամանակավոր է: Մենք այս վիճակից դուրս ենք գալու:
Երբ Ռուսաստանը թուլացել է, մենք պետություն ենք ստեղծել: Այս անգամ էլ ենք ստեղծելու պետություն, բայց արդեն տևական:
Մեզ հաջողվելու է մասնատել Ադրբեջան արհեստական պետությունը և վերատիրանալ մեր Արևելյան Հայրենիքին ամբողջությամբ:
Չպետք է հուսահատվենք, պետք է կազմակերպվենք, օգտագործենք մեր ներուժը և ազգովի կառուցենք մեր պետությունը:
Այս պատերազմով Ռուսաստանի և Թուրքիայի թուլացման սկիզբն է դրվել: Մենք պետք է ոտքի տակ չմնանք:

Միայն պայքարով է ծնվելու ազգային պետությունը: Հայությունը պարտավոր է օժանդակել պայքարող ազգային ուժերին:
Մեր ուժը մեր անկեղծ խոսքի մեջ է եղել: Այսօր էլ անկեղծ ենք խոսում, ժողովրդահաճո բաներ չենք ասում:
Պահի լրջությունը հուշելու է, որ ժողովուրդը արթնանա և հավաքվի ազգային ուժերի շուրջ:



Ընտրությունը պետք է լինի ապազգայինի և ազգայինի միջև: Մեր ժողովուրդը պետք է որոշի:
Սա մեզ համար ազգային-ազատագրական պայքար է, ոչ թե դասական քաղաքական գործընթաց:

Պետության հենասյունը պետք է լինի արդարությունը: Սխալվողը պետք է պատժվի:

Մինչ այժմ` ոչ ոք չի պատժվել:
Այս պատերազմում մենք կարող էինք մեր ունեցած զինանոցով և Ադրբեջանին հյուծելով հաղթել:
15.02.2021թ.

Сообщение Րոպեներ առաջ Ժիրայր Սեֆիլյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->