>

Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով,

պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր

սպառազինության ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությոնների արդյունքով, քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով:

loading...



Այս մասին «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:






«Մենք այն ժամանակ հաստատեցինք երկու փաստաթուղթ 18-24 թվերի համար՝ զինված ուժերի զարգացման պլան՝ բաղկացած 169 կետից,

թե ինչ պետք է անենք, ինչպիսի փոփոխություններ պետք է մտցնենք ու ինչպիսի տեսակի մասին է խոսքը,

որ զինատեսակները պետք է զարգացնենք, ինչ ստանայինք:

Այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց սպառազինության ու ռազմատեխնիկայի ձեռք բերման պլան: Դրա համար նախատեսված էր 1,3 միլիարդ դոլար:

Այդ միջոցների աղբյուրները կային»,- ասաց Սարգսյանը:


Սարգսյանի խոսքերով, 1,3 միլիարդ դոլարից 500 միլիոնից ավելին նախատեսված էր ավիացիայի, հակաօդային պաշտպանության ու ԱԹՍ-ների կատարելագործման ու ձեռք բերման համար․

«Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք: Նախատեսված էր մինչև 24 թիվը ձեռք բերել 2,5 հազար ԱԹՍ: Այն պետք է ձեռք բերվեր և ներսից, և դրսից:

Այդ գործարքները չարվեցին: 18-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ:

Դրանք և՛ հարվածային էին և՛ հետախուզական և կախված արժեքներից 150 կմ շառավղով գործելու ունակ էին:



Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, փոխվեց սպառազինության պլանը:

Ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, սակայն փոխվել է, որովհետև ՏՕՐ-երը ստացվել է մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրածով, այնինչ պետք է ստանային 3 խմբաքանակ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՍՈւ-երին, Սարգսյանն ասաց, որ սպառազինություն գնելն էլ է արվեստ, դրանով չպետք է փիառ անես. «Քանի անգամ թռան այդ ՍՈւ-երը:

Մի անգամ թռան Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ:

Այն էլ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպած եմ եղել իմ գործընկերներին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի այդպիսի հիմարություն չանեն, քանի որ առանց սպառազինություն է թռել:

Հետո զինվորականներն էլ ասացին, որ սպառազինություն չկա:

Գնելուց չէն հասկանո՞ւմ, որ խնդիրներ կլինեն այդ ինքնաթիռների զինամթերքի հետ»:

Сообщение «Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք». Սերժ Սարգսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin