>

Մերի Տոմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՅԱԴԱՆԵՐ

Շատերն ասում են, թե չեն լսել սերժ սարգսյանի ելույթը: Ես լսել եմ:

Լսել եմ, որ հասկանամ, թե սրանք, որ 30 տարի եղել են բարձր պաշտոններում, և մեր ճակատագրերն են որոշել, ի՞նչ են շնչում:




Նախ ասեմ, որ իմ գրառման մեջ սրա անունը այլևս չեմ տա, այլ կասեմ` սրա, սրանից, սրանց, սրանցով և այլն:


Սա այդ լեզվով է խոսում և լավ հասկանում է իրեն հարազատ լեզուն: ինչու եմ փոքրատառով գրել սրա անունը:





Ուրեմն սա, ամբողջ իր հարցազրույցի ընթացքում, երկրի իշխանությունների հանդեպ այնպիսի անբարտավան խոսելաձև ցույց տվեց, ինչը նման էր երկու, լվացք փռող, ու իրար հետ վիճող, անգրագետ ու լիրբ հարևանուհիների խոսելաձևին:

Լավ, ինչևէ, անցնեք առաջ: Երկու թեմայի անդրադառնանք: Առաջինը, սա Նիկոլ Փաշինյանի անունը դիտմամբ չնշելով, անընդհատ անվանում է «կապիտուլյանտ»:

Իհարկե, նախկինում մենք կապիտուլյացիա բառի հասկացողությունը բացատրել ենք:

Նախ այն փաստաթղթում, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ոչ մի բառ չկա կապիտուլյացիայի մասին:

Աշխարհում անվերապահ կապիտուլյացիա ստորագրելու օրինակներ կան` Գերմանիան 1945 թ, Ճապոնիան 1945 թ:

Ահա Գերմանիայի կապիտուլյացիայի մասին մի երկու բառով այստեղ։


«Акт о безогово́рочной капитуля́ции герма́нских вооружённых сил (англ. German Instrument of Surrender, фр. Actes de capitulation de l’Allemagne nazie, нем. Bedingungslose Kapitulation der Wehrmacht) — юридический документ, установивший перемирие на направленных против Германии фронтах Второй мировой войны, обязавший германские вооружённые силы к прекращению боевых действий и разоружению с недопущением уничтожения или повреждения военной техники, фактически означавший выход Германии из войны.»:

Ինչպես տեսնում եք, պարզ ու հստակ գրված է, որ Գերմանիան ենթարկվում է անվերապահ կապիտուլյացիայի և զինաթափվում է ամբողջովին:

Հիմա հարց սրան, արա, այ վհուկ, դու Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մեջ տեսնում ես՞ նման բան, արա, եթե Փաշինյանը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել,

ապա ի՞նչ է անում հայ զինվորը զենքը ձեռքին, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում հենց հիմա:

Չես կարող պատասխանել, որովհետև դու սովոր ես խաբելու, դու քո կյանքում ամեն ինչի հասել ես խաբելով, խաբել ես բացաձակ բոլորին, և հիմա էլ դիմելով

մեր իշխանությանը կապիտուլյանտ բառով, կրկին ուզում ես խաբել հայ ժողովրդին, բայց հայ ժողովուրդը այլևս այն միամիտը չէ, որ հավատա քեզ նմանին:



Երկրորդ` սա ասում է, թե եթե ժամանակը հետ տանք 2018 թիվ, ապա Հայաստանի ժողովրդի 99% համաձայն կլիներ վերադարձնել Ադրբեջանին յոթ շրջանները:

Հիմա հարց սրան, այո, միգուցե համաձայն կլիներ, բայց ինչու՞: Դե պատասխանիր:

Ես կասեմ, դուք ու ձեր թայֆան քսան տարում երկիրը էնպես էիք թալանել, հայ ազգին էնպես էիք նվաստացրել, որ նա ստիպված համաձայնվելու էր:

Տեսեք ժողովուրդ ջան` 2017 թ, Հայաստանի բյուջեն կազմել է 2, 536 միլիարդ դոլար, 2018թ հեղափոխական տարի էր, և արդեն 2019 թ, նոր իշխանության օրոք բյուջեն դառնում է մոտ 4 միլիարդ դոլար, 30% բյուջեի ավելացում:

Հիմա հարց սրան, էդ միլիարդ ու կես փողը ուր՞ էր մինչև էդ, դե ասա, 20 տարում տարեկան մի միլիարդ ուղղակի գողանալով կլինի 20 միլիարդ, չհաշված անթիվ անհամար 50/50-ները:

Ժողովուրդ ջան, սրան ասեք, որ եթե իրենք, չտես թալանչիները, չգողանային ու չթալանեին ազգին, ապա մենք կունենայինք և կենսունակ երկիր, և հզոր բանակ, որի առկայությունը կկանխեր

Ադրբեջանի մկրտումները, և այդ դեպքում չէինք վերադարձնի այդ յոթ շրջանները, որոնք կազմում էին Արցախի անվտանգության գոտի:

Եվ այդ պարագայում քո ասած 2018թ եթե հարցնեին հայ ժողովրդին, ապա նա կասեր ոչ, քանզի կունենար հզոր բանակ: Հիմա սրանց ես չեմ հարցնում` դուք մարդ եք՞, դուք խիղճ ունե՞ք:

Չեմ հարցնում, որովհետև գիտեմ, որ ոչ խիղճ ունեն, ոչ հոգի, ոչ էլ պատիվ: Ժամանակին լավ ասել էին` գյադաներ:

Մերի Տոմոյան
գյադաներին_աշեցեք

Сообщение Շատերն ասում են, թե չեն լսել սերժ սարգսյանի ելույթը. Ես լսել եմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->