>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սերժ Սարգսյանն ու Իսկանդերը

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «Իսկանդեր պետք էր կիրառվեր արդեն պատերազմի 4-5-րդ օրը,

երբ Ադրբեջանը հսկայական ուժի կուտակումներ էր արել Հորադիզի հատվածում:»

Բայց նաև ավելացրել է՝ «Հայաստանի որ տարածքից կրակեն, այդ տարածքը հարված կստանար:




Քոչարյանի զոհերը

Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, հասնում ես այս օրին», փաստացի Նիկոլ Փաշինյանին մեղադրելով անվճռականության մեջ։

Բայց ուշադրություն դարձնենք, որ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ «Հայաստանի որ տարածքից կրակեն, այդ տարածքը հարված կստանար:»

Սերժ Սարգսյանի այս միտքը բացահայտում է, որ Իսկանդերը, որը ձեռք է բերվել իր ժամանակ,






կարող էր կրակել միայն Հայաստանից /այլ բան հնարավոր չէ հասկանալ նրա հարցազրույցից/ և Հայաստանը պատասխան հարված էր ստանալու Ադրբեջանի կողմից, եթե ոչ նաև միգուցե Թուրքիայի կողմից․․․․

Սա կարևոր չէր լինի, եթե պատերազմի հենց առաջին օրերին չլիներ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծավալուն հարցազրույցը,

որտեղ նա պարզ ասում էր, որ «հայկական կողմը պետք է 7 շրջանները վաղ թե ուշ հանձներ/հանձնի», այսինքն՝ Ռուսաստանը դրա կողմնակիցն է։

Հայաստանի կողմից Իսկանդերով կրակել այդ 7 շրջանից մեկի՝ Վարանդայի/Ֆիզուլու ուղղությամբ,

նշանակելու էր Ռուսաստանի կողմից պայմանով տրամադրած /եթե այդպես չէ՝ Սերժ Սարգսյանը պետք է

հաստատի, որ Իսկանդերը կարող էր կիրառվել նաև Արցախից, և չխոսեր Հայաստանի տարածքից կրակելու մասին/ զանգվածային ոչնչացման զենքի կիրառում մի նպատակով ու


ուղղությամբ, որին կողմ չէ Ռուսաստանը, ավելին՝ հակառակ դիրքորոշմանն է, որ դրանք պետք է հանձնել։

Ավելին՝ Սերժ Սարգսյանը նշում է, որ պատասխան հարցած կստանար Հայաստանի այդ տարածքը,

ինչը կնշանակեր ներքաշել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, քանի որ դա արդեն իրենց պատասխանատվության գոտին է։

Իսկ Սերժ Սարգսյանն իր դառը փորձով ավելի լավ գիտի, թե ինչ է ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական դաշնակցությունը,

այլապես 2016-ին ՀԱՊԿ Երևանյան գագաթաժողովում չէր տրտնջա, թե ՆԱՏՕ-ի չափ էլ չկա, որ իր անդամին պաշտպանի․․․․

Բայց կրկին վերադառնանք Սերժ Սարգսյանի ասածին․ ստացվելու էր, որ եթե Փաշինյանը «անհարկի մտավախություններ» չունենար,

ապա պետք է թքած ունենար պատասխան հարվածի ու հետևանքների վրա, կիրառեր Իսկանդերը, Հայաստանի տարածքի վրա ստանար պատասխան հարված ու մղձավանջ կինոն կատարյալ լիներ․․․



Միգուցե հավատայի Սերժ Սարգսյանին։ Իսկապես։ Բայց եթե հենց նույն Ռուսաստանի դիրքորոշումը այլ բան չհուշեր՝ որ Հայաստանը չպետք է նրան նեքաշեր պատերազմի մեջ․․․

Եթե Ռուսաստանը այլ ցանկություն ունենար, վստահ եմ՝ հենց ինքը կհուշեր Հայաստանին պատերազմի 4-րդ չէ 1-ին օրը գործածել Իսկանդերը կամ իր ներգրավվածության այլ պատրվակ կգտներ․․․

Իսկ դրանք շատ էին․ Թուրքիայի ներգրավվածությունից մինչև սիրացի տեռորիստներ, ինչի մասին հայտարարել էին նույնիսկ մինչև պատերազմը․․․

Հետևաբար, անհասկանալի է մնում, թե ինչ կստանար Հայաստանը, եթե, օրինակ, պատերազմի շրջանում

Սերժ Սարգսյանը լիներ գերագույն գլխավոր հրամանատարն ու պատերազմի 4-րդ օրը Իսկանդերով հարվածեր Հորադիզին ու լիներ այն, ինչը չի բացառում Սերժ Սարգսյանը․․․

Այն, որ այս պատերազմը շատ տարօրինակ էր իր անհասկանալի կառավարելի թատերաբեմով, դա փաստ է ու դրա մասին կան միայն ենթադրություններ։

Բայց որ առանց Ռուսաստանի աջակցությանն ապավինելու Հայաստանը կարող էր իրեն թույլ տալ տարածաշրջանում մղձավանջ կինոն սկսել, ու դրա տակից դուրս գալ, այ դա արդեն անհայտ բան է․․․

Այդ դեպքում ինչո՞ւ Իսկանդեր չգործադրած լինելով 2016-ին Սերժ Սարգսյանը տրտնջում էր դաշնակիցների պահվածքից․․․

Ու եթե նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է, թե «հավաստի տեղեկություններ ունի, որ Իսկանդեր կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, Շուշիի ուղղությամբ,»

այդ դեպքում ինչո՞ւ էինք վախենում պատասխան հարվածից և Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում այդքան վստահաբար պնդում «պատասխան հարվածի հնարավորության» մասին․․․

Ի դեպ հետաքրքիր է՝ պատերազմը փրկել փորձող նախկին նախագահները հենց պատերազմի

սկզբում Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվե՞լ են Իսկանդեր կիրառելու համար և ի՞նչ է նա պատասխանել․․․

Սերժ Սարգսյանի հարցազրույցներում սուտն ու իրականությունը իրարից զատելն ուղղակի հերոսական ջանքեր է պահանջում․․․

Сообщение Սերժ Սարգսյանն ու Իսկանդերը. Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->