>

Չնայած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հաշվարկը դեռևս չի կայացել, սակայն նախնական տվյալներով արդեն իսկ ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն վստահ հաղթանակ է տանում՝ 80 տոկոսից ավելի ձայներով: Իսկ ինչ է ենթադրում Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը.


Հոդված 44. Քաղաքապետի ընտրության անցկացումը








Քոչարյանի զոհերը

1. Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:


2. Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:



Այս դեպքում Մարությանը քաղաքապետ կդառնա օրենքի ուժով:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->