>


Այսօր ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30 ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցում, ուժեղ քամու հետևանքով, շենքի տանիքի երկաթե ալյումինե հատվածը պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra, Mercedes, Nissan tiida և 2 Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։








Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Նշված մեքենաները կրել են խոշոր չափի վնաս, սակայն հայտնի չէ, թե ով է փոխհատուցելու քաղաքացիների վնասը։ Ապահովագրական ընկերություններից հայտնել են, որ իրենք փոխհատուցում չեն անելու, քանի որ ավտոմեքենաները ԿԱՍԿՈ արված չեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/02/17/1179384/





от admin

-->