>

44-օրյա պատերազմի բացթողումների,

Շուշիի առեղծվածի, բանակի առաջնահերթյունների եւ, թե՞ որքանով  է բանակը` առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավերներին հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:




Քոչարյանի զոհերը

-Պարոն Դավթյան, ինչո՞ւ 44-օրյա պատերազմը ավարտվեց նման ելքով` հազարավոր զոհեր, վիրավորներ անհայտ կորած հերոս տղաներ, գերեվարվածներ եւ Արցախի տարածքի զգալի կորուստներ: Որն՞ էր այս պարտության գլխավոր բացթողումը:






-44-օրյա պատերազմում եղել ե՛ւ թերություններ, որոնք, այ՛ո, կարող էին չլինել ե՛ւ բացթողումներ: Բայց, որպեսզի կարողանանք մանրամասն ներկայացնել բացթողումների պատճառները պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք ես չունեմ:

Ես կարող եմ մի բան հստակ ասել. հակառակորդը եղել է բավականին ուժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել է մինչեւ վերջին շունչը:


Վերջիվերջո 44 օր մարտական գործողություններ են իրականացվել, ամբողջ մարտական գծի երկայնքով հակառակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ եղավ` եղավ վերջին օրերին, ինչ-որ բան այնպես չգնաց, չեմ կարող ասել` ինչ:

Որովհետեւ ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վերհանվեն: Ինքս պատրաստ եմ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովին, որպեսզի վեր հանենք պատերազմի արդյունքների պատճառները:

— Պարոն դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հետաքրքիր է Ձեր տեսակետը` Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց:



— Շուշիի հետ կատարվածը ինձ համար առաջին հերթին մեծ ցավ է,  ողբերգություն:  Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես է հակառակորդը հասել Շուշիի, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների համար է անհասկանալի: Այնպես որ` ինչպես ողջ պատերազմի նման ելքի, այնպես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պահին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:

— Առկա ռեսուրսներով բանակը պատրաստ է՞ դիմակայել հակառակորդի մարտահրավերներին` հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիեւի ախորժակը գնալով մեծանում է:

— Եթե նկատի ունեք նորից նման կարգի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցանկացած պարագայում պատրաստ է իր առեւ դրված խնդիր կատարելուն, հիմա այդ խնդիրը ինչքանով կլինի արդյունավետ կամ որքան կորուստներ կունենանք` դա երկրորդ հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, բանակը եթե ունենա անգամ մեկ ստորաբաժանում եւ մեկ զորամասս`  միեւնույն ինքը պատրաստ է իր խնդիրը կատարելուն:

Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով այսօրվա սահմանների պահպանումն է, այ՛ո, միանշանակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վարելը նկատի ունեք, ապա շատ դժվար կլինի` արդյունքները կանխատեսել:

-Պարոն Դավթյան, 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը այնուամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որո՞նք են այսօր բանակի առաջնահերթությունները:

-Իմ համոզմամբ բանակը առաջին հերթին  պետք է դուրս գա այս ծանր վիճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնահերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրումը կարեւոր տեղ պետք է հատկացվի  սպայական կազմի համալրմանը` հատկապես դասակի հրամանատարներով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասակարությունը հավատա բանակին, ծառայությանը, որպեսզի հայորդիները նորից ցանկություն ունենան դառնալ սպաներ եւ շարունակեն ծառայությունը:

Сообщение Զինվորը, սպան պայքարել է մինչեւ վերջին շունչը, ինչ եղավ` եղավ վերջին օրերին. ԳՇ նախկին պետը փակագծեր է բացում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->