>

Գերությունից վերադարձած վիրավոր զինծառայողներից մեկի ընտանիքը օրեր առաջ, որդու վերադարձի առթիվ կազմակերպած մատաղի արարողությունից հետո տուն վերադառնալով, տեսել է տունը թալանված։

Արցախի պատերազմի ընթացքում կամավոր պատերազմ մեկնած Ս.Ա.-ն վիրավորվել էր Հադրութում դիպուկահարի կրակոցից, փամփուշտը մտել էր ոտքից, դուրս եկել ողնաշարի կողային հատվածից։ Այդ

վիճակում նա գերեվարվել էր։ Հայրենիք է վերադարձել անցած տարվա դեկտեմբերին՝ 43 այլ գերիների հետ։ Գերության մեջ գտնվելու 55 օրերի ընթացքում նրան որևէ բուժօգնություն չի տրամադրվել, նույնիսկ փամփուշտի դուրս եկած տեղում վերադառնալուց հետո էլ ընկույզի մեծությամբ անցք է եղել։

loading...



Ա. Ս.-ի մայրը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, փետրվարին սկզբին լրանում էր որդու 25-ամյակը։ Քանի որ որդին համեմատաբար կազդուրված էր, որոշում են նաև մատաղ անել։ Հավաքվել են Կոտայքի մարզում գտնվող իրենց գյուղի ռեստորանում։ Ժամը 23։00-ին մոտ տուն վերադառնալով՝ տեսել են դուռը կոտրած։





«Աննկարագրելի վիճակ էր տանը։ Շատ բան չեն տարել, մենք ոչ ոսկի ենք ունեցել, ոչ գումար։ Ուղղակի երևույթն է ցավալի։ Երևի մտածել էին գերությունից վերադարձած որդուս օգնություն են տվել, եկել էին դրա հետևից։ Բոլորն այստեղ գիտեն, որ այս պահին ոչ ես, ոչ ամուսինս չենք աշխատում, եկամուտ չունենք»,- ասում է մայրը։

Ընտանիքն առավել վիրավորված ու նեղված է ոչ թե գողոնի չափից, չնայած տարել են նաև տղայի գերությունից վերադառնալու առթիվ որպես աչքալուսանք բերած թանկ կոնյակներն ու մոր համար շատ մեծ արժեք ունեցող ոսկե կախազարդերը, այլ գողերի անամոթությունից ու իրավապահ մարմինների անգործությունից կամ դանդաղկոտությունից։

Կինն ասում է՝ դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը, ապա նաև հայտնել են իրենց կասկածների մասին, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, սակայն մինչ օրս ոչ մի նորություն չկա։


«Տղաս էլ շատ ծանր տարավ, ասում է՝ ըսենց ծնունդ է լինում։ Մտածում է՝ գյուղում տեղի ունեցած մյուս գողությունների նման սա էլ կքնացնեն, կգնա»,- նշում է մայրը։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, ոստիկանության Եղվարդի բաժնից փոխանցել են, որ գործով զբաղվում է քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից ասացին՝ կպատասխանեն ավելի ուշ։

The family of one of the wounded soldiers who returned from captivity, returning home a few days ago after the sacrifice ceremony organized on the occasion of his son’s return, saw that the house had been looted.



During the Artsakh war, SA, who had gone to a voluntary war, was wounded by a sniper in Hadrut, the bullet entered his leg and came out of the side of his spine. In that condition he was taken prisoner. He returned home in December last year with 43 other captives. During his 55 days in captivity, he was not provided with any medical care, and even after returning to the place where the bullet came from, there was a hole the size of a walnut.

A. S.’s mother told Panorama.am that her son turned 25 in early February. Because his son was relatively well, they decided to sacrifice him. They gathered in the restaurant of their village in Kotayk region. Returning home at about 23:00, they saw the door broken.

“The situation at home was indescribable. They did not take much, we had neither gold nor money. The incident is just painful. They thought they had helped my son, who had returned from captivity, and that they had come with him. “Everyone here knows that neither I nor my husband work at the moment, we have no income,” says the mother.

The family is more offended and disturbed than by the theft, although they took away the expensive brandies and gold pendants of great value to the mother on her return from captivity, but because of the shamelessness of the thieves and the inaction or slowness of the law enforcement agencies.

The woman says that they immediately informed the police about the incident, then they informed about their suspicions, provided the necessary information, but so far there is no news.

“My son also took it very hard, he says, this is how a birth happens. “He thinks that like the other thefts in the

Сообщение Արտառոց դեպք․ գերությունից վերադարձած տղայի տունը մատաղի օրը տեսեք տականքներն ինչ են արել. ուշքի չեք կարող գալ появились сначала на .


add
loading...
.

от admin