>

Երեկվանից համացանցում նյութ է տարածվում, իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 50.000 դոլարանոց Franck Muller ժամացույց է կրում։ Ոմանք կուլ էին տվել խայծը և կշտամբում էին վարչապետին նման շռայլություն թույլ տալու համար։









Քոչարյանի զոհերը

BlogNews-ը որոշեց սեփական հետաքննությունն իրականացնել ու պարզել, թե իրականում որքան արժե ժամացույցը։

Պարզվեց, որ դա ոչ թե աշխարհահռչակ Franck Muller ֆիրմային թանկարժեք, 50.000 դոլարանոց ժամացույց է, այլ հակառակը՝ տեղական արտադրության AWI ֆիրմայի սովորական ժամացույց: Կապվեցինք նրանց խանութի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ այդ մոդելի ժամացույցն արժե 120.000 դրամ (մոտ 250 դոլար)։


Եվ մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվությունից և չտարածել չճշտված ինֆորմացիա։



Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->