>

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին շնորհավորել է Վրաստանի նախկին վարչապետ, կառավարող «Վրացական երազանք» ուժի նախկին ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի 65-ամյակը: Շնորհավորանքը ուշադրության է արժանի երկու առումով:




Քոչարյանի զոհերը

Նախ՝ Վրաստանում բավականին արտառոց ներքաղաքական վիճակ է՝ հրաժարական է ներկայացրել վարչապետ Գեորգի Գախարիան, որը չի կարողացել մեծամասնության հետ համաձայնության գալ ընդդիմության առաջնորդներից մեկի կալանքի հարցում: Գախարիան դեմ էր կալանքին, իսկ մեծամասնությունը եղել է կողմ: «Վրացական երազանքը» արդեն առաջադրել է վարչապետի նոր թեկնածու, որը նախկինում արդեն եղել է վարչապետ. պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:




Երկրորդ հանգամանքը, որ ուշադրություն է գրավում Արմեն Սարգսյանի շնորհավորանքի վրա, այն է, որ շաբաթներ առաջ՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունից կարճ ժամանակ անց, Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին՝ թողնելով նաև «Վրացական երազանքի» ղեկավարի պաշտոնը: Ինչ խոսք, Արմեն Սարգսյանի շնորհավորանքը կարող էր պայմանավորված լինել անձնական բարեկամական հարաբերությամբ, սակայն այդ դեպքում գուցե շնորհավորանքը անցներ առանց տեղեկատվական հոսքում հայտնվելու: Ավելին, նախագահ Սարգսյանը իր հեռագրում նշում է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան:


Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո Իվանիշվիլիի հեռանալը դիտարկվում էր Գախարիայի դիրքերի ամրացման համատեքստում: Ավելին, ըստ փորձագիտական որոշ գնահատականների՝ Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությանը «Վրացական երազանքի» հաղթանակը ըստ էության ավելի շատ արդեն հենց Գախարիայի քաղաքական վաստակն էր, նրա ինքնուրույն գործիչ դառնալու առաջին նշանակալի քայլը:


Մի կողմից հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին՝ վրացական քաղաքականության պատրիարք Իվանիշվիլին, այդուհանդերձ, մյուս կողմից՝ արդյոք իր ազդեցությո՞ւնը գործադրեց Գախարիային հրաժարականի հասցնելու համար, որին կփոխարինի փաստորեն Իվանիշվիլիին թերևս շատ ավելի ենթակա կամ վստահելի Ղարիբաշվիլին:

Head of ‘Elq’ faction, MP Nikol Pashinyan met the members of the Armenian Revolutionary Federation parliamentary faction at the RA National Assembly

Իհարկե, իրերի այդ դասավորությունն ու հարաբերակցությունը ստույգ գնահատելը դժվար է, հատկապես հայաստանյան հեռվից, սակայն Վրաստանում տեղի ունեցողի ֆոնին Իվանիշվիլիի 65-ամյակի առիթով Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը իսկապես հետաքրքիր է:

Միաժամանակ, վրացական իրադարձությունների ընդհանուր համատեքստում դիտարկման է արժանի այն, որ փաստորեն չեղարկվեց Բաքվում փետրվարի 19-ին սպասվող Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ հենց վարչապետի հրաժարականի պատճառով, ինչպես նաև չեղարկվել է Վրաստանի փոխվարչապետի այցը Ադրբեջան: Արդյոք Թբիլիսին պատրաստվո՞ւմ է դիմակայել թուրք-ադրբեջանական հավակնություններին, որոնք Վրաստանի հանդեպ թերևս ավելի են մեծացել Հայաստանի և Արցախի հանդեպ ահաբեկչական պատերազմից հետո:

Сообщение Արտառոց իրավիճակ՝ Վրաստանում. Հայաստանի նախագահի շնորհավորանքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->