>

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում,









Քոչարյանի զոհերը

որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը: Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման,

դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին:




Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։

Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն:

Сообщение Արայիկ Հարությունյանը կարևոր որոշում է ստորագրել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->