>

ՊՆ պաշտոնական կայքէջից Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)


ա. չունեն այլ զավակ կամ բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ. 2) առանց մոր մեծացող երեխա. 3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների. 4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.








5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

  1. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:


  1. Քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե` 1) մյուս ծնողը մա հացել է կամ դատական կարգով ճանաչվել է մա հացած. 2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող. 3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին. 4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:

  1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

According to the official website of the Ministry of Defense, Iravaban ․ net, that a citizen who has: 1) 65 years of age or a first-degree disability or a second-degree disability (defined as self-service) is deferred due to the family conscription of a conscript. Parents (single parent) who have at least a second degree of ability to provide security or have been declared incapacitated by a court decision, if the parents (single parent):



a. have no other children or b. have another child who is a minor or has a disability group or has been declared incapacitated by a court decision that has entered into force or is in compulsory military service; 2) a child growing up without a mother. 3) two or more children, except for adopted children; 4) a woman who is six months pregnant with a second child or at least a twin child;

5) a sister or brother under 18 years of age or over 18 years of age, but with a first-degree disability or a second-degree disability (established on the basis of at least second-degree disability) or who has been declared legally incapacitated by a court decision, if none of the latter another person who is considered a member of the family, or there is such a person who, however, has a disability group or is declared incapacitated by a court decision that has entered into force, or is a person who has reached the age of right to an old-age pension.

  1. If the citizen has been recognized as a minor without parental care in accordance with the law in accordance with the law, has been adopted from a foster care institution, are there 24 or 1 of Article 24, Part 1 of the RA Law on Military Service and the Status of a Soldier? he then enjoys the right to defer compulsory military service. A family member is considered to be a father, mother, sister, brother, grandmother, grandfather, as well as another person recognized as a guardian or trustee.

  1. A citizen is considered to have a single parent if: 1) the other parent has died or has been recognized as dead by a court; 2) the other parent is unknown (paternity or maternity has not been recognized in the manner prescribed by law) or has been declared missing in court; 3) at least five years before the citizen turns 18, the parents are divorced, և the parents live separately from each other; 4) the parents’ marriage has not been registered in the manner prescribed by law; և the parents live separately from each other.

Сообщение ՇՏԱՊ‼ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել ՀՀ բոլոր քաղաքացիների համար. այսուհետ բոլորդ… появились сначала на .


от admin

-->