>

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու

մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ: Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ




Քոչարյանի զոհերը

դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած: Ապրում է’ իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի





հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ: Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման

արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը: Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին:


Artsakh President Arayik Harutyunyan writes on his Facebook page ․ Dear Compatriots, February 20, 1988 entered the annals of the Armenian people as a symbol of the revival of the national spirit, strong unity and unbreakable will, as the beginning of a whole period of struggle and struggle, reconstruction and cr



eation, loss and victory. 33 years have passed since that day. Today, the Armenians of Artsakh are living through one of the most difficult and difficult periods in their history. He lives, keeping alive the spirit and ideas of 1988, even more confident and asserted that the path he has chosen is right and irreversible, that today, m

ore than ever, he must live and develop his homeland, which is double sanctified by the blood of its modern-day heroes. And for the sake of our martyrs, our dreams and generations, Artsakh will be reborn again, will rise from the ruins and will continue its eternal course. We must continue the value struggle of the Artsakh mo

vement, to be stronger, more developed, strong and united, resolutely defending our rights and freedoms, national interests and values, honor and dignity. This is the way for the Armenian people to survive. And let peace and success accompany our people and homeland on that path.

Сообщение Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն տարածեց և ասաց, որ այսօր… появились сначала на .


от admin

-->