>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները:

Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ նախարարը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը:




Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում:





Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարն նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:

Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:


Կառավարության ղեկավարը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարարը մանրամասնեց, որ ստեղծվելու է օնլայն համակարգ, որի միջով կդասակարգվեն դրամական օգնություն ստացող քաղաքացիները:

The 2020 budget of the Ministry of Labor and Social Affairs was discussed today in the government headed by Prime Minister Nikol Pashinyan. the application of state budget allocations. The Prime Minister noted that the 2020 budget of state agencies When considering budget applications, 20


19 should be taken into account. Trends որեն To balance current and capital expenditures for the next year to some extent. The Minister of Labor and Social Affairs presented the current work carried out in the fields of employment, incentive work, radical improvement of the benefits system, reform of child care centers, filling vacancies, and social assistance.

Speaking about the reform of care centers for the elderly, the Minister noted that next year it is planned to implement a pilot program to “Gyumri Retirement Home” SNCO to outsource the services provided to a private organization.

As for the processes related to child care centers, the ministry will continue the current policy of providing day care services, establishing a development center based on needs assessment, involving the education component, and involving the private sector in the provision of services.

It was noted that, according to studies, the existing centers, some of which have already been liquidated, have more employees than children, and the planned reforms will allow many more children to use these services than now.

Prime Minister Pashinyan referred to the reforms being carried out in the above-mentioned spheres and gave a number of instructions on what to do next. In particular, speaking about the improvement of the benefits system, the Prime Minister noted that the system should encourage the work as much as possible, as well as proper, continuous awareness of citizens about the opportunities created by the reform.

Regarding the new child care development centers, the Prime Minister stressed that the provision of proper education should be a priority, and that services should be outsourced to private organizations.

Nikol Pashinyan also instructed to continue working to identify “fake” beneficiaries, increase the scope of the process of non-cash payment of pensions, expand the use of digital tec

Сообщение ՎԵՐՋ ՀՍՏԱԿԵՑՎԵՑ!!!! Ովքեր են պետությունից ստանալու 75 000-ական ՀՀ դրամ. մանրամասներ появились сначала на .


от admin

-->