>

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլյան ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»:

Գուտերեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:




Քոչարյանի զոհերը





Նա այսպես է պատասխանել լրագրողի հարցին առ այն, թե ինչ է խորհուրդ տալիս ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը հասարակ քաղաքացիներին ամբողջ աշխարհում իրենց իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի ամրապնդման համար պայքարում։ Այս համատեքստում նա հիշել է Հայաստանի օրինակը։


«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները:

Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հացին:



Հիշեցնենք, որ Նյու Յորքում սկսվել են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->