>

ՍԵՐԺԻ << ԵԿԱ-ՏԵՍԱ-ՀԱՆՁՆԵՑԻ >> ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՊԱՐՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Երեկ կեսօրից լուրեր տարածվեցին, որ Նիկոլը հրահանգել է ոչ միայն չխոչնդոտել, այլ օժանդակել իրեն իշխանություն նվեր տված թալանչիների հանրահավաքին:
Ըստ լուրերի, հրահանգվել է նաև հեռուստատեսություններին ակտիվորեն լուսաբանել հանրահավաքը, լավագույն ապացույցը դա Հ1-ն էր, որ ամբողջ երկու օր խոսում էր միայն հանրահավաքից:
Նույն ցուցումը տրվել է ուժային բոլոր կառույցներին :

Նիկոլ+17-ի պայմանը և լուծելիք խնդիրը հետևյալն է՝
Հավաքել հրապարակում 30-ից 40 հազար մարդ, պահել նրանց 3 ից 4 օր, ստեղծել ապստամբության իմիտացիա և Նիկոլը հրաժարական տալով իշխանությունը իր խուրջինների խմբակցության միջոցով կփոխանցի Վազգեն Մանուկյանին:





Սցենարի մեկնարկը պետք է հայտարարվեր արտգործ նախարարի հրաժարականով:
Սրանով պետք է ավարտվեր Սերժ Սարգսյանի հեղինակած << Եկա- Տեսա-Հանձնեցի >> շախմատային պարտիան:





Ի դեպ Նիկոլ+17 ազգադավերը համոզված էին, որ այսօրվանից պետք է սկսվեր այդ ձնագնդիկը, նույնիսկ երեկ մեկնարկը տվեցին, մամուլում և համացանցում Նիկոլական և 17+ ֆեյքերը սկսեցին տարածել, որ արտգործնախարարը հրաժարականի դիմում է գրել, բայց Նիկոլը դեռ չի ստորագրել:

Նույնիսկ գիշերը Գագիկ Սողոմոնյան ֆեյքի անվան տակ բերման ենթարկվեցին մի քանի իբր ընդիմադիր, բայց ոչ առանցքային դեմքեր, սա էլ նրա համար, որ գոնե 17+-ի թիմակիցները զայրանան և դուրս գան փողոց:

Ըստ լուրերի 17+ի բյուջեից հավաքի կազմակերպման համար ծախսվել է մոտ 50 միլիոն դրամ:
Նիկոլ+17-ի սցենարը ընթացավ ըստ պայմանավորվածության, նույնիսկ Վազգեն Մանուկյանը կրկին անգամ հայտարարեց ապստամբության միջոցով իշխանությունը զավթելու մասին:
Միգուցե և մեկնարկը ավելի հաջողված լիներ, եթե չխանգարեր երկու հանգամանք՝


1. Դա եղանակն էր

2. Դա այն էր, որ Նիկոլը չունի այն կազմակերպչական ունակությունը և կուռ համակարգը, ինչ որ ուներ Սերժը 2018-ին և իվիճակի չէ միանգամից փողոց հանել մի 50-ից 100 հազար մարդ, որպեսզի օժանդակեն իր հրաժարականը պահանջող ուժին:

Ասեմ ձեզ, զարգացումները գնալու են 2018-ի սցենարով:
Չզարմանաք, որ Վազգեն Մանուկյանը նույնպես գրավի դիցուք Ռադիոտունը և կրկին ոստիկանները չմիջամտեն:



Հետո նույն հաջորդականությամբ և ոստիկանների լուռ համաձայնությամբ կփակվեն փողոցները , հետո կլինի ապստամբության իմիտացիա, կձերբակալվի Վազգեն Մանուկյանը, նրան ՁՊՎ ում կայցելի Ավինյանը և նա ազատ կարձակվի, նրա հետ կրկին հրապարակում կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանը ու հաջորդ օրը Նիկոլը կասի <<Վազգենը ճիշտ էր, ես սխալ>> :

Մի օր անց ժողովուրդը կարթնանա և կտեսնի որ ապրում է նույն Սերժի Հայաստանում, որ իշխանությունում գրեթե նույն մարդիկ էին ինչ որ Սերժի ժամանակ և կնկատի, որ այս երեք տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել բացառությամբ նրանից, որ ՝
որ ՝Հազարավոր մայրեր դարձել են որդեկորույս և ունենք մոտ 10 000 վիրավոր

որ ՝Տոնոյանի նոր պատերազմ նոր տարածքներ ցուցանակը փակցվել է Եռաբլուրի մուտքին
որ ՝Չկա Արցախի 75 տոկոսը
որ ՝Արտաքին պարքը ավելացել է 3.5 միլիարդ դոլարով

որ ՝ՀՀ ում ավելացել են օլիգարխները, այս անգամ արդեն խուրջինների կուսակցությունից:

որ ՝Երեք տարվա ընթացքում մայր հայրենիքը նիհարել է մոտ 2000 կմ/ք-ով, դե սա էլ Նիկոլական և 17+ի ֆեյքերը կբացատրեն, որ դե գործող կենդանի օրգանիզմ էր, սթրես է տարել նիհարել, արտառոց ոչինչ չկա:

որ ՝ չգիտես ինչու, ամեն առավոտ ժամը ուղիղ վեցին ժողովուրդը արթնանում է թուրքական նամազ հիշեցնող երաժշտության հնչյունների տակ, որը հնչում է կրկին չգիտես ինչու մինարեթներով վերակառուցված մեր հայկական եկեղեցիներից:

Հ.Գ
Այս սցենարը 17+Նիկոլ չի ստացվի: Թուրքական կիսալուսինը հրապարակում չի ծածանվի, մեր եկեղեցիներից նամազ չի հնչի, իսկ դուք էլ չէք մարսի:
Արտակ Գալստյան

Сообщение Այս սցենարը 17+Նիկոլ չի ստացվի: Թուրքական կիսալուսինը հրապարակում չի ծածանվի, մեր եկեղեցիներից նամազ չի հնչի, իսկ դուք էլ չէք մարսի….Արտակ Գալստյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->