>

Ինձ համար ոչ մի քայլն էլ անակնկալ չէ, ես ամեն ինչն էլ գիտեմ, տեղյակ եմ:




Քոչարյանի զոհերը

Այս մասին, այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ ղեկավար




Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին, թե՝ իր համար արդյոք անակնկալ չէ՞ր ԲՀԿ խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանի դուրս գալը:

«Մարդիկ, ովքեր մտահոգ են, թող գնան սառը ջուր խմեն»,- եզրափակել է Ծառուկյանը:


Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանն այսօր նույն հարցին պատասխանել էր, որ պետք է այսուհետ անկաշկանդ գործի, իսկ կուսակցական զսպաշապիկն իրեն խանգարել է ավելի անկաշկանդ լինել։

«Ես ավելի ակտիվ, ավելի ըմբոստ մարդ եմ և իմ ըմբոստությունը քանի որ շատ ժամանակ որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշանամանքի մթնոլորտի հարուցման առիթ, դրա համար այդ թշնամանքի


առիթից ազատել եմ կուսակցությանը»,-

ասել էր նա, ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերությունները նորմալ են,

շարունակում է նրան հարգել, սակայն խմբակցությունը լքելու իր որոշումը նրա հետ չի համաձայնեցրել։

«Կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Չեմ խոսել, չեմ զրուցել»,-ասել էր Գևորգ Պետրոսյանը։

Сообщение Գագիկ Ծառուկյանի արձագանքը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->