>

Հիմա մենք «փրկվեցի՞նք»…

Օստապ Բենդերի «Ծերուկն անտանելի է դառնում» թևավոր արտահայտությունն այսօր արդիական է, քան երբևէ… Իսկ արդիականության առիթը պայմանավորված է աշխարահռչակ «իդյոտ» վազգեն մանուկյանի (այսուհետ՝ իդյոտ ծերուկի) անկանխատեսելի վարքագծով…




Քոչարյանի զոհերը

«Ջարդել֊փշրել, կաշիները քերել, մորթել, անդամալույծ դարձնել». ահա այս «բարոյական չափանիշներով» առաջնորդվող ծերունի իդյոտն իր շուրջը «հավաքագրել է» կասկածելի անցյալ, ներկա ու ապագա ունեցող թալանչիների մի մեծ «կույտի» ու փորձում է «փրկել» նրանց «պապենական ունեցվածքն ու ընտանեկան բոստան֊բիզնեսները»՝ ոչ ավել, որ պակաս ժողովրդից…




Իդյոտ ծերուկն աջուձախ վիրավորում է ժողովրդին անվանելով «բոմժ» ու այլևս կարելի է ենթադրել, որ ծերունի իդյոտն իսկապես, անտանելի է դարձել:
Հիմա հասարակությունը կենտրոնացել է հայտնի ծերուկի ասած զառանցանքների վրա` ուշադրության չարժանացնելով նրան ձայնակցող մի կողմից կիսանգրագետ ու անլուրջ, մանկամիտ երեխաների, իսկ մյուս կողմից էլ «հմուտ ու փորձառու» գործիչների հրապարակային ելույթների վրա…

Ու կարելի է խելագարվել, երբ լսում ես այդ ելույթները…
Բանակն ու զինվորին «թալանողը» խոսում է բարոյականությունից, արժանապատվությունից և տանուլ տված պատերազմից…
Երկրի անվտանգության «հերն անիծողը» անհոդաբաշխ մտքեր է «հեղինակում» ազգային անվտանգության սպառնալիքների մասին…


Հարկեր վճարելուց «միամիտ» չարամտորեն խուսափող «քաղաքական գործիչը» մտահոգություն է հայտնում երկրի տնտեսության զարգացման մասին…
Ու նմանատիպ «վնասակար թյուրիմացությունները» կարելի է անվերջ շարունակել….

Հ.Գ. Ու գիտեք ինչու է այսպես… որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմում և կառավարության կազմում «հանգրվանել են» մեծաթիվ անբաններ՝ ովքեր գործ անելու փոխարեն, պատերին թիթեռնիկներ են նկարում ու գտնվում են «իշխանական վայելքների» մեջ…


Այո, անգործունակ ոչ մի մարդ չի կարող ոչ երկրի արդարադատության (ռուստամ բադասյան), ոչ կրթության, գիտության, մշակութային (արայիկ հարությունյան), ոչ առողջապահության (արսեն թորոսյան) և մյուս ոլորտներում ու համակարգերում հեղափոխական բարեփոխումներ իրականացնել…
Համատարած «անգործություն է ու անլրջություն»…

Գուցե Փաշինյանը «‘տեղյակ չէ», բայց պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հասարակությանը «ծառայելու փոխարեն» դարձել են այդ նույն հասարակությանը «դժբախտություն և բարդություններ բերող» օբյեկտների… էլ չեմ ասում, որ որոշ պաշտոնյաներ պարզապես վերածվել են «լաքապատած անշարժ գույքի»…

Եվ բոլորն էլ (այդ թվում նաև փորձառու ծերունի իդյոտը) քաջ գիտակցում են, որ բռնել֊բաց թողնել «մանկական անլուրջ օպերացիայի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մի օր կհավասարեցվի զրոյական մակարդակի…

Իսկ այդ դեպքում «շահողը» կլինեն բացառապես ծերունի իդյոտի պատվիրատու միլիարդատեր նախկինները՝ ովքեր չեն ենթարկվի ոչ մի պատժի, այլ կարդարացվեն «աշխարհի ամենաանկախ, ամենաարդար ու ամենաօրինակելի» դատարանների կողմից (ականջդ կանչի ռուստամ բադասյան), իսկ պարտվածն ու «ահաբեկվածը» կրկին ու կրկին կլինի խաբված ու տանջված ժողովուրդը…

Արմեն Դանիելյան

Сообщение Ու գիտեք ինչու է այսպես… որովհետև Նիկոլ Փաշինյանի․․․․Արմեն Դանիելյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->