>

Հայրենիքի փրկության շարժումը ներկայացրել է Վազգեն Մանուկյանի պլան Ա-ն և պլան Բ-ն։

«Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին․ Վազգեն Մանուկյան

ՊԼԱՆ Ա




Քոչարյանի զոհերը

Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի։





Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին․ ինչքան պարկեշտ վարչապետ ունեն, որ փոքր դեպքի համար, սկզբունքից ելնելով, հրաժարական տվեց։ Սա հրաժարական տվողը չի։ Ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որոնք նա ունի։

Առաջին հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում և սպասում է, մինչև դժբախտությունը գա չոքի իր տան դեմ։ Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է կատարվում այս երկրում և ինչ է լինելու։

Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք երբեմն իրենց շահերից ելնելով՝ իրենց համոզում են, թե կատարում են պետական պարտավորություն՝ չգիտակցելով, որ ծառայելով այս իշխանությանը՝ ծառայում են թուրք-ադրբեջանական իշխանություններին։


Մենք պետք է կոշտ լինենք նրանց հետ, մենք պետք է համոզենք նրանց և միշտ թողնենք նահանջի ճանապարհ։

Համոզված եղեք, որ եթե հսկայական ժողովուրդ երկար ժամանակ կանգնած լինի քաղաքում, իրենք ինքնակամ կմիանան ժողովրդին։

Երրորդ հենարանը Նիկոլ Փաշինյանի պատգամավորներն են Ազգային ժողովում։ Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, բայց միշտ թողնել նահանջի ճանապարհ։

Հայաստանը պետք է եռա, ամեն օր պետք է լինեն ցույցեր, պետք է պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ, ավտոմեքենաների շարասյուններով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, ոտքի հանել մարկանց, հավաքել և միասնական ձևով ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Նիկոլ Փաշինյանը։



Դա պահանջում է աշխատանք և պահանջում է ժամանակ։

ՊԼԱՆ Բ

Ցանկացած պահի՝ դա կլինի այսօր, կարող է լինել մեկ շաբաթ հետո կամ 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։

Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին»։

Դիտեք նաև՝

Сообщение Վազգեն Մանուկյանի պլան Ա-ն և պլան Բ-ն․ Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->