>

Իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՄԻՄԻԱՅՆ այն պատճառով, որ երկու օր՝ փետրվարի 18-ին եւ 19-ին, մի քանի րոպե օգտագործել է ProtonVPN հավելվածը։





Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։





«Սա «ProtonVPN» բջջային հավելվածն է, որը ապահովում է անվտանգ VPN միացում iOs եւ Android համակարգերի բջջային հեռախոսների համար։

Հավելվածն ազատ շրջանառության մեջ է, հասանելի է «App Store»-ում եւ «Play Market»-ում, բավականին տարածված է եւ ըստ էության նման հավելվածների շրջանում զբաղեցնում է առաջատար տեղ։


Իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՄԻՄԻԱՅՆ այն պատճառով, որ երկու օր՝ փետրվարի 18-ին եւ 19-ին, մի քանի րոպե օգտագործել է այս հավելվածը։

Ասածս ինչ է՝ զգույշ եղեք այս հավելվածն օտագործելիս, միգուցե ձեր ետեւից էլ գան։



Հ.Գ. Մի առիթով հիշել էի Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունը…. ուղղակի Կաֆկայի ժամանակ VPN չկար»,- գրել է նա։

Դիտեք նաև՝

Сообщение Արամ Սարգսյանը ձերբակալվեց, քանի որ 2 օր օգտագործել է հետևյալ բջջային հավելվածը․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->