>

2009-ին 20-րդ դարի փոփ կուռք Մայքլ Ջեքսոնը հոգին ավանդեց։ Այդ կորուստը ծանր հարված էր երգչի միլիոնավոր երկրպագուների համար։ Մինչև օրս, սակայն, առեղծված են մնում լեգենդար երգչի կյանքին առնչվող որոշ փաստեր։

Infosarm-ը այսօր ձեզ կներկայացնի Մաքյլ Ջեքսոնի կյանքի ամենաաղմկահարույց դրվագները:

Փոխելով մաշկի գույնը

Ջեքսոնը տառապում էր վիտիլիգո մաշկային հիվանդությունից։ Դրանից բացի երգչի մոտ գայլախտ էին հայտնաբերել։ Դրա պատճառով Մայքլի մաշկի գունաներկումը խախտվել էր։




Քոչարյանի զոհերը


Նրան հաճախ հարցնում էին՝ ինչու գերադասեց գունազերծեց առողջ մաշկը՝ փոխանակ հիվանդ մաշկը թարմացնելու։ Մի անգամ Ջեքսոնը նույնիսկ լաց եղավ, ասելով, որ հպարտանում է իր ռասայով։

Հակաձգողական կոշիկները




Ջեքսոնը արտոնագրել էր հայտնի կոշիկները, որոնց շնորհիվ նա կարողանում էր «հաղթել» տիեզերական ձգողականությանը։

Հատուկ բույթերի օգնությամբ կոշիկն ամրանում էր հատակին՝ թույլ տալով Մայքլին կռանալ 45 աստիճան թեքությամբ։

Դիսմորֆոֆոբիա

Երգիչը տառապում էր նաև հոգեկան խանգարումից՝ դիսմորֆոֆոբիայից։ Նման մարդիկ չափազանց շատ ժամանակ են տրամադրում իրենց արտաքինին։

Պնդում են, որ հենց դա էր պատճառը, որ Ջեքսոնը հաճախակի վիրահատական միջամտության էր ենթարկվում քիթը, կզակը և այլ մարմնամասերը։


Ամուսնությունն Էլվիս Փրեսլիի դստեր հետ

Առաջին անգամ նրանք հանդիպել էին 1975-ին, բայց սիրավեպը սկսվեց 1992-ին։ Զույգը միասին ընդամենը 20 ամիս ապրեց։

Լիզա Մարիան Ջեքսոնին սատարեց, երբ նրան մեղադրեցն մանկապղծոթյան համար։ Նրանք երեխա չունեցան։

Երեխաները

Տեսականորեն հնարավոր է, որ Ջեքսոնի երեխաները սպիտակամորթ ծնվեին։ Սակայն երեխաները բոլորովին նման չեն հորը։ Փոփ արքայի մահվանից հետո շատ տղամարդիկ հայտարարեցին, որ հենց իրենք են փոքրիկների իսկական հայրը։


Մեղադրանք՝ մանկապղծության համար

Երգիչը երկու անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Առաջին անգամ նա ստիպված եղավ ավելի քան 20 միլիոն դոլար վճարել 13-ամյա երեխայի ընտանիքին։ Երկրորդ դատավարության ժամանակ ատենակալները համարեցին, որ հանցանշանները բավարար չեն։

Երգչի մահվանից հետո առաջին մեղադրողը խոստովանեց, որ ոչ մի սեռական ոտնձգություն էլ չի եղել երեխայի նկատմամբ։ Նրան համոզել էր երեխայի հայրը, որ փող պոկի փոփ արքայից։

Երգչի հիվանդությունները

Միայն հերձումը ցույց տվեց, որ Մայքլ Ջեքսոնը մի շարք հիվանդություններ է ունեցել, որոնցից ամեն մեկը կարող էր նրան մահվան դուռը հասցնել։ Փոփ արքայի մարմնին ներարկումների բազմաթիվ հետքեր են գտել․ մահվանից ամիսներ առաջ երգչին օրը երեք անգամ ներարկել են։

Ջեքսոնը լրիվ ճաղատ էր, և դա թաքցրել էր կեղծամներով։ Մաշկի քաղցկեղի մասին ասեկոսեն նույնպես հաստատվեց։

Մահվան գաղտնիքը

Փոփ արքայի մահվան տարբեր վարկածներ կան։ Դրանց թվում և՝ կախվածությունը ցավազրկողներից, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների և անզագայացնող միջոցների հետևանքը, համերգների չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը և այլն։

Մի վարկածի համաձայն էլ երգիչը մինչև հիմա էլ ողջ առողջ է ու թաքնվում է իր ձեռքբերած կղզիներից մեկում՝ վայելելով կյանքը։

Ճշմարտությունը հազիվ թե իմանանք։

Ամեն դեպքում Մայքլ Ջեքսոնը եղել և մնում է միլիոնավոր երկրպագուների կուռքը։

Сообщение Մայքլ Ջեքսոնի կյանքի գաղտնիքները․ 8 պատմություն փոփ արքայի մասին, որոնք առ այսօր առեղծված են համարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->