>

Քչերը գիտեն, Երևանի կոնյակի գործարանի «Խաղաղության տակառը» հիմնադրվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի:









Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող՝ 1994 թ.-ի կոնյակի սպիրտ: Տակառը կոչվում է «Խաղաղության»,

քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը: Մինչ այդ անմիջապես տակառի վրա և նրան շրջապատող պատերին «ԱՐԱՐԱՏ» թանգարանի այցելուները թողնում են իրենց ստորագրություններն ու մաղթանքները՝ ի նպաստ խաղաղության և ընդդեմ պատերազմի:




Տակառի հետևում տեղադրված է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև հակամարտության կողմեր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի պետական դրոշները: Սա թերևս միակ վայրն է Հայաստանում, որտեղ տեղադրած է Ադրբեջանի դրոշը:

«Դրվել է հնեցման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ և կբացվի Ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակ»

Сообщение Քչերը գիտեն, որ սա միակ վայրն է Հայաստանում, որտեղ արդեն 16 տարի է տեղադրած է Ադրբեջանի դրոշը․ գիտե՞ք, թե որտեղ է այն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->