>

Երբ որոշում եք քաղաքից դուրս գնալ և որևէ անտառում կտրվել քաղաքի թոհուբոհից, ցանկալի կլինի, որ պատրաստված լինեք վայրի աշխարհում հավանական արտակարգ իրավիճակներին։ BlogNews-ն առաջարկում է սովորել 5 փաստ, որոնց մեջ առօրյա բաներն արտասովոր կերպով են կիրառվում, և որոնք կարող են օգնել Ձեզ արտակարգ իրավիճակում։




Քոչարյանի զոհերը
  • Այրվածքների դեպքում: Եթե փոքրիկ այրվածք ունեք, ապա խնձորի քացախը կարող է օգնել Ձեզ։ Վնասված ձեռքը մտցրեք քացախից և ջրից պատրաստված լուծույթի մեջ, որպեսզի ազատվեք ցավից և արագացնեք վերականգնման գործընթացը։
  • Քողարկեք Ձեր հոտը: Քացախը յուրահատուկ և սուր հոտ ունի, ինչը նշանակում է, որ դրա օգնությամբ կարող եք քողարկել Ձեր հոտն ու պաշտպանվել վայրի կենդանիներից։

Կպչուն ժապավեն





  • Հեռացրեք փշերը: Եթե փուշը դեռ ամբողջովին Ձեր մաշկի տակ չէ, ապա դրանից կարող եք ազատվել կպչուն ժապավենի օգնությամբ։ Պարզապես կպցրեք այն հատվածին, որտեղ փուշն է, սեղմեք և քաշեքհակառակ ուղղությամբ։
  • Կանգնեցրեք արնահոսությունը: Եթե վիրակապները վերջացել են, դրանց փոխարեն կարող եք կպչուն ժապավեն օգտագործել։

Գուլպա


  • Փրկեք ջրասույզ եղող մարդուն: Փայտերով լցված գուլպան կօգնի Ձեզ փրկել ջրասույզ եղող մարդուն, քանի որ այն մնում է ջրի մակերևույթին և հենման փոքրիկ կետ է ստեղծում մարդու համար։

Միջադիրներ

  • Ջրի զտում: Ջրի զտման այս տեխնիկան հեռու է անթերի լինելուց, սակայն կրիտիկական իրավիճակում կարող է փրկել Ձեր կյանքը։ Շիշը երկու մասի բաժանեք. ստորին հատվածը վերածեք բաժակի, իսկ վերջին հատվածում միջադիր կտրատեք։ Խցանի վրա փոքր անցք բացեք, որի միջոցով ջուրը կկարողանա լցվել շշի ստորին հատվածի մեջ։
  • Կրակ վառեք: Ցանկացած միջադիր բամբակից է պատրաստված։ Պարզապես մանրացրեք այն և մի քանի կայծի օգնությամբ կրակ կստանաք։

Ի՞նչ անել եթե կտրող/ծակող իրով վնասվել եք




Սա պատահում է ոչ միայն բնության գրկում, այլև առօրյա կյանքում։ Եթե Ձեզ հետ նման բան է պատահել, ապա մի շտապեք հեռացնել գործիքը, հատկապես եթե այն վնասել է Ձեր կրծքավանդակը, որովայնը կամ ոտքի վերին հատվածը։ Հեռացնելով գործիքը՝ դուք կբացեք այն արյունատար անոթները, որոնք փակել է սարքը, ինչը կարող է հանգեցնել մահվան արյան կորստի պատճառով։ Դրա փոխարեն հնարավորինս շուտ դիմեք պրոֆեսիոնալ բժիշկների օգնությանը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->