>

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։




Քոչարյանի զոհերը

Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։





«Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժի ընդլայնման ու մեծացման հարցում։ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնումն ու ամրապնդումը միշտ եղել է օրակարգում, և հայկական կողմը մշտապես շահագրգռված է եղել՝ արդեն այն պարզ պատճառով, որ ռազմաբազան ամբողջական կազմով մտնում է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։




Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ «ՌԴ ՊՆ ղեկավարությունը, իհարկե, հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողություններն ու ճիշտ քայլեր են արվել ռազմաբազայի ամրապնդման ու վերազինման ճանապարհին»։

«Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ բնույթ կկրի»,- ասել է Հարությունյանը։

Сообщение Կարևոր․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->