Ընկերներ ջան,ֆեյսբուքը ցանկանում է կրկին հիշեցնել Արթուր Վանեցյանի՝հայտնի մորքուրի մասին գրածս,
մերժել չեմ կարող:Այս անգամ նրա հանգրվանը փրկիչների շարքերում հայտնվելը եղավ:Ասում են,այստեղ էլ նրա գործերը լավ չեն,փրկիչները դժգոհում են,որ մորքուրը չի կարողանում մարդ հավաքագրել ու մտքից,ոտքից ու ձեռքից ընկած Վազգեն Մանուկյանի առաջարկած հենարանները ջարդել տալ:
Քոչարյանի զոհերը
Հետաքրքիր է,սա է լինելու Վանեցյանի կանգառը,թե՞ շարունակելու է իր փնտրտուքները:Ո՞վ իմանա, միգուցե հասկացել է,որ մեր ազգը մեկ Փրկիչ ունի,այն էլ երկնքում է: Կմնա այդտեղ, թե՞ շարունակի իր դեգերումները,դեռևս անհայտ է:
22 փետրվարի 2020թ.
«Ժամանակ» թերթը գրում է. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չբացառեց, որ իրենք կարող են կուսակցություն ստեղծել: Փետրվարին ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինքը կուսակցություն է ստեղծելու: Մեր տեղեկություններով՝ Վանեցյանն ու Քոչարյանի ընտանիքը կուսակցություն են ստեղծում համատեղ ուժերով, համատեղ ռեսուրսներով:
Հետաքրքիր է,սա Վանեցյանի վերջին հանգրվանն է,թե՞ փնտրտուկները դեռևս շարունակվելու են:ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնից հեռացվածը գնաց Ռուսաստան՝իր նեղացած սիրտը բացելու,իր իմացածը այնտեղ պատմելու: Հույս ուներ,որ այնտեղից սպիտակ ձիով կվերադառնա, սակայն նրան էշ էլ չտվեցին:
Կոչում,պատիվ չհարգողին, չունեցողին ոչ ոք չի հարգի,թեկուզ մեծ ծառայության դիմաց:
Հետո իրեն գցեց Կադիրովի գիրկը,սա էլ ազգասեր լինելով չէր կարող իրեն վարկաբեկել՝ծառայելով իր ազգը ուրացողին:Որպես հուշ,նկարվեց վերջինիս հետ և այլևս չհանդիպելու պայմանով հրաժեշտ տվեց իր պատիվը գետնովը տվողին:
Հետո Վանեցյանը գցեց-բռնեց ու իր փրկությունը կուսակցություն ստեղծելու մեջ տեսավ:Ինչպես տեսնում ենք,հիմա էլ իրեն գցել է Քոչարյան Լևոնի բերքատու բաղերը:
Պարզ է,ովքեր կհայտնվեն այդ կուսակցության ցուցակում.նախկին ազգադավ, թալանչի բորենիները, ունեզրկված խաբեբաները,մտքից ու խելքից զուրկ աղաները,պիցակերները և հանուն փողի ծախված սազանդարները,սրանց փառաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Լավ մնացեք:
Сообщение Ընկերներ ջան,ֆեյսբուքը ցանկանում է կրկին հիշեցնել Արթուր Վանեցյանի՝հայտնի մորքուրի մասին գրածս․․․․Հասմիկ Հովսեփյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.